ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետի համար ընդամենը 100 օրը բավական է նոր առանձնատուն կառուցելու միջոցներ կուտակելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդամենը 100 օր է պաշտոնավարում, սակայն արդեն հասցրել է դրսևորել իրեն միայն վատ կողմերից։ Նախ այս մարզպետը աչքի է ընկնում նրանով, որ ամեն կերպ փորձում է հերքել մամուլի ցանկացած հրապարակում իր մասին՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք միայն ճշմարտությունն են ներկայացնում։
Սկզբում մարզպետը ամեն կերպ հերքում էր, որ մարզի գյուղապետերին սպառնալիքներով ստիպում էր հրաժարական տալ, հետո սկսեց հերքել, որ աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչ է, իսկ հիմա ամեն կերպ փորձում է հերքել, որ մարզում իր համար մեծ առանձնատուն է կառուցում։
Բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Հսկայական պարսպապատ տարածքի առաջ նոր թարմ ասֆալտ է արվել, ընդ որում արվել է մարզի բյուջեից հատկացված միջոցներով։ Անգամ անտեղյակ մարդը կպնդի, որ եթե որևէ տարածք պարսպապատվում է, իսկ հետո նոր թարմ ասֆալտով ասֆալտապատվում է դեպի այնտեղ տանող ճանապարհը, ուրեմն այդ տարածքի հետ կապված հեռահար նպատակներ կան, և այն, որ այդտեղ մարզպետը առաձնատուն է կառուցում, միանգամայն անկհայտ փաստ է, ոչ թե ենթադրություն։
Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մամուլում, սակայն մարզպետը իր սովորության համաձայն կրկին հերքում է մամուլում եղած հրապարակումները։ Բայց որքան էլ մարզպետը հերքի ակնհայտը, բավական է մի փոքրիկ շրջայց կատարել դեպի այդ տարածքը և անմիջապես պարզ կդառնա, որ դա ապագա մեծ առանձնատան տարածք է։
Մարզպետը պետք է հասկանա, որ չի կարող անվերջ հերքել այն, ինչի մասին գիտեն և խոսում են բոլորը։ Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի դեպքում փաստորեն ընդամենը 100 օրվա պաշտոնավարումը լիովին բավական է՝ նոր մեծ առանձնատուն կառուցելու միջոցներ կուտակելու համար, ձեռքի հետ էլ այդ առաձնատուն տանող ճանապարհը մարզի միջոցներով թարմ ասֆալատապատելու համար։
Ժամանակն է, որ մարզպետը վերջապես գիտակցի, որ պետք է զբաղվի մարզի խնդիրներով, այլ ոչ թե մարդկանց ահաբեկելով, սեփական մարդկանց պաշտոնների տեղավորելով և սեփական բարեկեցութունը ապահովելով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular