ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոմանոս Պետրոսյանի մարզպետի պաշտոնում մնալու հանգամանքը խիստ մտահոգիչ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Նշանակման օրվանից սկանդալային թեմաների կիզակետում հայտնված Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ավելի է բարդացնում իր կարգավիճակն ու կրակի վրա յուղ է լցնում: Փաստերով ապացուցված հանգամանքն, օդի մեջ ասված խոսքերով հերքելու ակնկալիքով մարզպետն, այսօր հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին շրջանում իր անվան հետ կապվող սկանդալային թեմաների հետ նա կապ չունի: Ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում մարզպետը հայտնի չէ, սակայն կա փաստ, որը հերքելն անիմաստ ժամանակի կորուստ է, ոչ ավելին: Լուսանկարները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է Կոտայքի մարզպետը առանձնատուն կառուցում, որի մոտ տանող ճանապարհը ասֆալտապատվել է մարզպետարանի փողերով, ավելի քան խոսուն փաստ է, որ մարզպետը չարաշահելով պաշտոնական դիրքը մսխում է մարզպետարանի գումարները, դրանք ծառայեցնելով սեփական կարիքների ու քմահաճույքների բավարարման վրա: Իսկ Ռոմանոսի խոսքով, նա ավելի քան 4 տարի է գործ չի արել այդ առանձնատան վրա, սակայն լուսանկարում երևում է, թե որքան թարմ է ասֆալտը, որը արվել է հենց նրա հրահանգով: 
Ռոմանոսը կարծում է, որ եթե պաշտոնյա է, ապա նրա թույլատրված է ամեն ինչ, նա կարող է մարզպետարանի ռեսուրսները ծառայեցնել սեփական շահերի սպասարկմանը, սակայն չի էլ գիտակցում, որ նման գործեալոճը վերջիվերջո փակուղու առաջ է կանգնեցնելու նրան: Եվ այն հոխորտանքններն ու սպառնալիքները, որ Ռոմանոսն էր հնչեցնում իր ենթականերին, ովքեր հրաժարվում էին առանց պատճառի հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հիմա իր կողմն է թեքվելու, բայց արդեն հոխորտացողն այս դեպքում ողջ Կոտայքի մարզի բնակչությունն է լինելու: 
Այն ԱԱԾ-ն, որի միջոցով սպառնում էր Ռոմանոսը պաշտոնը լքել չցանկացողներին, կարող է զբաղվել հենց իրենով, չէ որ, եթե կա արդարություն, եթե կա արդարադատություն, ապա այսքան դժգոհություններից հետո գոնե, հարկավոր է լուրջ դիտարկել Ռոմանոսի մարզպետի պաշտոնում մնալու հանգամանքը, հակառակ դեպքում Կոտայքի մարզը առաջատար մարզերի շարքից շատ հանգիստ կարող է դառնալ վերջինը: Հուսանք Ռոմանոսը կհասկանա իր սխալը և կուղղվի, հակառակ դեպքում այս իրավիճակի միակ հանգուցալուծումը կլինի նրա հրաժարականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular