ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետը շարունակում է հմուտ ստել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ և օրեր շարունակ լրատվականները ահազանգում էին այն մասին, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անհայտ գումարներով շքեղ առանձնատուն է կառուցում և որ այդ առանձնատուն տանող ճանապարհը ասֆալտապատվել է հենց մարզպետարանին հատկացված պետական գումարներով, այսօր ներքոնշյալ մարզպետը, մամուլի ասուլիս էր հրավիրել և պարզաբանումներ ներկայացրել, թե իբր այդ առանձնատանը, ոչ մի շինարարական աշխատանքներ չեն իրականացվել ավելի քան 4 տարի: Բանից պարզվում է, որ մարզպետի ճկունությունը դրսևորվում է ոչ միայն մարզպետարանի գումարները սեփական շահերին ծառայեցնելու գործում, այլ նաև հմուտ ստելու: Վերջերս արված, մարզպետի առանձնատան լուսանկարնեում ակնհայտորեն տեսանելի է, որ իրականացված ասֆալտապատումը նոր է, այն չէր կարող տարիների վաղեմություն ունենալ: Հաշվի առնելով նաև Կոտայքի մարզպետի անվան շուրջ անդադար շրջանառվող սկանդալային բացահայտումներն առ այն, որ նա իր աղանդավոր ծանոթ բարեկամենրին է պաշտոններ նվիրում, նախկին պաշտոնյաներին ստիպում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ սպառնալով տալ նրանց ԱԱԾ-ի ձեռքը և առհասարակ մարզում նրա անվան նկատմամբ տոտալ դժգոհությունները, կարելի է ասել, որ մարզպետի ամբիցիաները դեռ նոր են գլուխ բարձրացնում, քանի որ գնալով նա իրեն դրսևորում է որպես բռնապետ և ոչ ոքի կարծիքի կամ վաստակի հետ հաշվի չի նստում: Նման մարզպետի գոյությունն ընդհանուր առմամբ ոչ միայն վնաս է մարզի զարգացմանն ու ծաղկմանը, այլ նաև վնաս է բնակչության համար, քանի որ նրա կողմից իրականացված կադրային ջարդի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ գործազրկության են մատնվել, փոխարենն իր բարեկամներին է լավություն անում Ռոմանոսը՝ խցկելով նրանց տարբեր պաշտոններում, որոնցից անգամ գաղափար չունեն այդ մարդիկ: Ինչևէ Ռոմանոսի 100 օրվա կատարած աշխատանքների հաշվետվությունը իսկական հումորի երեկոյի է նմանվում այն համատեքստում, որ ներկայացված հիմնավորումներն ու նրա գործողություններն իրականում, բացարձակ տարբերվում են միմյանցից, ինչի վառ ապացույցը կրկնում ենք մարզում հասունացած խորը հասարակական դժգոհությունն է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular