ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է «նոր» Հայաստանում հարուստ լինելը մեղք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատասխանելով վերնագրում հնչեցրած հարցին` կարող ենք արձանագրել, որ հարուստ լինելը մեղք է համարվում ոչ միայն «նոր», այլև՝ «հին» Հայաստանում: Այս իմաստով Հայաստանում կատարյալ կայունություն է: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հարուստները, որոնց իշխանական և ընդդիմադիր մամուլի, պետության, հարկային մարմինների համատեղ ջանքերով կոչում են օլիգարխներ, քավության նոխազների անվանակարգում զբաղեցնում են առաջին տեղը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր լեզվամտածողության մեջ օլիգարխ է անվանվում անխտիր ամեն ոք, ով շատ ռեսուրսներ ունի: Մեղմ ասած, Հայաստանում շրջանառվող օլիգարխ եզրույթը հեռու է օլիգարխ տերմինի ակադեմիական բոլոր հնարավոր մեկնաբանություններից: Կարևորն այստեղ այլ բան է. կապիտալը՝ ի դեմս խոշոր կապիտալ ունեցողների` հայտարավում է որպես արատավոր երևույթ: 

Գանք սկզբից: Հասկանալի է, որ կապիտալի նախնական կուտակման պրոցեսը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նորանկախ Հայաստանում չի անցել «ստանդարտներին» համապատասխան: Բայց նման դեպքերի համար կա դասական և աշխատող մի սցենար: Նախնական կուտակման ավարտից հետո երկրի իշխանության քաղաքական կամքի, քաղաքական որոշումների արդյունքում սահմանվում են խաղի նոր կանոններ, այլ կերպ ասած` ներվում են հին մեղքերը, և խոշոր կապիտալ ունեցողները սկսում են աշխատել թափանցիկ, տեսանելի ու օրինական դաշտում: Ավելին՝ նրանք սկսում են կապիտալի ընդլայնմանը զուգահեռ ստանձնել սոցիալական պարտավորություններ: Ընդ որում, որպեսզի այս ամենը չվերածվի բարեգործության, սա կարգավորվում է մի դեպքում օրենքով, օրինակ շքեղության հարկով կամ այլ հարկատեսակներով, մեկ այլ դեպքում՝ խաղի նոր կանոններով: 

Ինչո՞ւ է այս ամենն արվում: Խնդիրը բնավ հումանիզմի, գեղեցիկ աչքերի կամ քաղաքական խտրության դաշտում չէ: Խնդիրը քաղաքական հեռատեսության դաշտում է: Խոշոր կապիտալ ունեցողները ժամանակի ընթացքում դառնում են խոշոր հարկատուներ, խոշոր գործատուներ, ստեղծում են բիզնես համակարգեր: Պետության խնդիրը կողմնորոշվելն է՝ գնալ բացառապես բարոյախրատական ճանապարհով ու սկսել փորփրել խոշոր բիզնեսմենների մութ անցյալը, թե գերադասել պետության և տնտեսության կայունությունն ու առողջացումը՝ խաղի նոր կանոններ սահմանելով, կապիտալին թափանցիկ դաշտ բերելով ու ըստ այդմ նույն այդ կապիտալի համար լեգիտիմության միջանցքներ ստեղծելով: Այն պետությունները, որոնք գնացել են երկրորդ ճանապարհով՝ հաջողել են: 

Գալով հայաստանյան իրողություններին: Տարիներ շարունակ իշխանությունը՝ քաղաքական բարձր ղեկավարությունից սկսած, վերջացրած հարկային համակարգի շարքային աշխատողներով, բիզնեսմեններին վերաբերվել է որպես պայմանական դրամապանակի՝ որից կարելի է անվերջ փող վերցնել՝ հղում անելով նույն այդ բիզնեսմենների անօրինական դաշտում աշխատելու հանգամանքին: Այդ հանգամանքն ամրապնդելու համար իշխանությունները չեն վարանել հասարակական կարծիքն ուղղորդել ու ստեղծել «բոբո օլիգարխի» կերպար, ինչի արդյունքում ստացել են ևս մեկ լծակ խոշոր բիզնեսմեններին ճնշելու, հետևաբար ավելի անկաշկանդ նրանց որպես դրամապանակ վերաբերվելու համար: Այս խրախճանքին միացել է նաև ընդդիմությունը՝ «բոբո օլիգարխների» կերպարը շահարկելով իշխանության համար պայքարում: Ի վերջո օլիգարխի կերպարը դարձել է համընդհանուր, հասարակական, նույնիսկ ժողովրդական ֆոլկլ յորի ընկալման անբաժանելի մաս: Նոր իշխանությունները շարունակում են այս քաղաքականությունը, անկախ նրանից, գիտակցում են դա, թե ոչ, երբ հայտարարում են , օրինակ, օլիգարխների թիկնազորին ասֆալտին պառկեցնելու մասին: 

Իշխանության և կառավարության խնդիրը մեկն է՝ կապիտալը բերել օրինական դաշտ: Եթե, Փաշինյանը լինելով իշխանություն՝ հայտարարում է, որ կան օլիգարխներ, ապա նրա խնդիրը ոչ թե նրանց թիկնազորը զինաթափելն է, որքան էլ նրանք ՀՀԿ–ական լինեն (չնայած Խաչատուր Սուքիասյանն, օրինակ, որի թիկնազորը ևս հայտնվել է գիշերային ռեյդի ցուցակում, ՀՀԿ–ական չէ), այլ այդ օլիգարխներին բացառապես իրավական մեխանիզմներով թափանցիկության դաշտ բերելն ու քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը: Այլապես ստացվում է, որ կան օլիգարխներ, բայց նրանք չեն բերվում թափանցիկ, օրինական դաշտ, շարունակում են մնալ օլիգարխներ, բայց պայմանով, որ ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան քավության նոխազի դերում, երբ դրա կարիքը կզգա քաղաքական իշխանությունը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular