Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Ճշտումներ են կատարվում, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այնտեղ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը գտնվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում: Այս քաղաքացին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ նախկինում հաճախ է կորել տնից:
Այս անգամ էլ մոտ մեկ շաբաթ առաջ է տնից դուրս եկել եւ չի վերադարձել: Հարազատները կարծել են՝ շուտով տուն կվերադառնա:
Այսօր միայն ոստիկանություն են դիմել, եւ եթե համեմատում ենք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության հետ, համապատասխանում է»,- ասաց Արմեն Կապրիելյանը:
Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել: