ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական հեղափոխություն Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա, ժողովրդական  հեղափոխություն: Եվ ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության: Եվ այդ առումով, թերևս, հիմա մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա  համաձայն է հնչող կարծիքների հետ, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք: «Եվ, ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ արագ հրավիրել եմ գործարար շրջանակներին և արել հետևյալ հայտարարությունը, որ որևէ գործարար, որևէ գործարար շրջանակ, որևէ ընկերություն, իմ ընտրվելուց սկսած, ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ, ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք երկու պայման և երկու շահագրգռվածություն. Գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ի գիտություն է ընդունել բիզնեսից եկող այն ազդակները, որ ՀՀ Հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանջ է ու տնտեսական գործունեությունը բարդացնող, ինչի արդյունքում  հիմա ձեռնարկել են Հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ: «Բայց մենք բախվում ենք նաև մի խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում, որոնք գոյություն են ունեցել, մասնավորապես, ընդարձակ կոռուպցիան և հովանավորչությունը: Ի դեպ, ասեմ, որ վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև «Քարֆուր»-ը իմ վարչապետ ընտրվելու պահին միակ սուպերմարկետն էր, որը գործում էր օրենքին համապատասխան: Եվ այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ այդ փոքրանալու գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետները գործում են օրենքին համապատասխան, և այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք ընկերությունների հետ, որոնք ունենք տարբեր ծագում` գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլն: «Բայց մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, մեր գործողությունների նպատակն այդ ընկերությունների և մեր համագործակցությունն առավել արդյունավետ , առավել արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերն առավել պաշտպանելն է, այդ թվում` չարաշահումներից: Երբ մենք ինչ-որ ոլորտում ունենք խնդիրներ, պետք է հասկանանք, թե ինչ սխալ է արել կառավարությունը, ինչ սխալ է արել համապատասխան գործընկերը, որովհետև, եթե կան խնդիրներ, նշանակում է յուրաքանչյուրս ինչ-որ բան այնպես չենք արել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց, որ շատ դեպքերում ընկերությունների և կառավարությունների միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվել: «Եվ սրանում ես ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև ընկերությունը, բնականաբար, պետք է իր շահերից հանդես գա, իսկ պետության շահերը պետք է ներկայացնեն այն պաշտոնյաները, ովքեր բանակցում են այս կամ այն պայմանագրի վերաբերյալ: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` մենք հասկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերի դիրքերից են հանդես եկել, այլ` անձնական, կլանային, և, կներեք, նույնիսկ մաֆիոզ: Եվ այս իրավիճակները պարզելու համար մենք պետք է հասկանանք այդ հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում մենք կունենանք վերնագիր առանց բովանդակության»,- եզրափակեց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular