Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին
ՍՊՈՐՏԼևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ կուբացի շախմատիստ Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» մրցաշարում Արոնյանը 8:4 հաշվով հաղթում է Լենյեր Դոմինգեսին: Արագ շախմատում Արոնյանը հաղթել է 6:2 հաշվով, իսկ կայծակնայինում ոչ ոքի է խաղացել` 2:2:
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: