ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի «Հին Երևան» ցուցահանդեսը նվիրված է քաղաքի 2800-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանի բակերը, գողտրիկ ու գեղեցիկ անկյունները, քաղաքի տրամադրությունները վառ ու լուսավոր գույներով պատկերված են գեղանկարիչներ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի կտավներում: Հեղինակների «Հին Երևան» խորագրով ցուցահանդեսը, որը բացվեց սեպտեմբերի 13-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում, նվիրված է քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Գյումրու երկրագիտական թանգարանի շենքի նորոգմանը:

«Նորություն չէ, որ Գրիգոր Աղասյանի և Վարդիթեր Կարապետյանի սերունդը հսկայական ներուժ ուներ և մեծ լիցքեր տվեց ժամանակակից գեղանկարիչներին: Հետպատերազմական տարիներ էին, և մարդիկ փնտրում էին գնդակահարված մայրաքաղաքի գույնը»,- նշեց  ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Նա շեշտեց, որ քսաներորդ դարի առաջին կեսին մեր նկարիչներն իրենց վրձիններով ամփոփում և գորովանքով պահպանում էին Երևանի  գենետիկ կոդը:

«Մենք սիրով ենք հանրությանը ներկայացնում նրանց գեղագիտական ընկալումները հայ մարդու, երևանցու, երևանյան բակի, երևանյան թռչնի, երևանյան եկեղեցու, խաչի և ապագայի մասին»,- ասաց Հովեյանը:

 Արվեստագիտության դոկտոր Եվգենյա Քալանթարյանի խոսքով` երկու նկարիչներն էլ նույն ժամանակաշրջանում հետաքրքիր, նման, բայցև տարբեր արտահայտչամիջոցներով ստեղծագործողներ են: «Երկուսն էլ կարևորում են սերն առ հայրենիք, սերը դեպի մեր ակունքները, հավատը, սերը դեպի լույսը, գույնն ու զգացողությունը»,- ընդգծեց Քալանթարյանը:

Ցուցահանդեսում ընդգրկված են Գրիգոր Աղասյանի «Աշունը Երևանում», «Հին Երևան», «Գարուն» և այլ գործեր: Ներկայացված են Վարդիթեր Կարապետյանի «Ձմեռը Երևանում», «Ձորագյուղ», «Ձմեռային բնանկար», «Բակը» և այլ ստեղծագործություններ:

Ցուցահանդեսը բաց կլինի տասն օր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular