ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորներին զանգելու այլընտրանքը ռեֆորմներն են. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնված հայտնի ձայնագրությունն այլ հարցերի շարքում քննարկման առիթ դարձրեց նաև դատավորներին զանգել–չզանգելու թեման: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ պետը պատմում, որ դատավորներից մեկը զանգել է իրեն, ինքն էլ ասել է, որ ուսումնասիրի գործի հիմքերը, ինչից հետո դատավորը խոստացել է ուսումնասիրել ու զեկուցել: Թեման քննարկվող է դարձել Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությունների կոնտեքստում, որ դատավորներին նա չի զանգելու: Փաստացի, սակայն, դատավորներին զանգերը շարունակվում են, ավելին՝ դատավորները իրենք են զանգում: Ինչո՞ւ է դատավորներին զանգել–չզանգելու թեման այսքան կարևոր ու քննարկվող, ի վերջո ինչո՞ւ է ստացվում այնպես, որ առաջանում է դատավորներին զանգելու խնդիր:

Նախ, եթե հայտարարում ես, որ պատրաստվում ես քաղաքական մեծ փոփոխությունների ու վերակառուցումների, և այդ վերակառուցման մեջ կենսական նշանակություն ես տալիս դատական համակարգին, ապա պետք է հստակեցնես գործիքակազմդ, ժանգից մաքրես, յուղես, նոր խաղի կանոններ սահմանես, գուցե ամբողջովին փոխես: Հնարավոր չէ հին համակարգով հասնել նոր փոփոխությունների: Լինելու են կիքսեր, որոնց ամեն անգամ անդրադառնալն ամեն առանձին դեպքում ավելի շատ քաղաքական դիվիդենտ և ռեսուրս է պահանջելու, քան եթե խնդիրը լուծվեր ի սկզբանե և համակարգային: Հաճախակի դարձած քաղաքական կոշտ հայտարարությունները, դատավորներին սթափվելու կոչերը ևս քաղաքական դիվիդենտներ են, որոնցով գուցե ստացվի առանձին դատավորների ու կիքսերի դեմն առնել, բայց համակարգ փոխել չի ստացվի, ավելին՝ այդ դիվիդենտներն անսպառ չեն: 

Հայաստանում, սակայն, հեղափոխությանը չհաջորդեց դատական համակարգի ռեֆորմ: Ինչպես կոռուպցիայի դեպքում, այնպես էլ դատական համակարգի, իշխանության դիրքորոշումը շատ պարզ է՝ նրանք բավարարվում են քաղաքական կոշտ հայտարարություններով: Իր մամուլի ասուլիսներից մեկում Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը, առանց հավել յալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան նախկին կառավարության և ԵՄ–ի համագործակցության արդյունքում տեղի է ունեցել՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով: Նույն միտքը նա վերահաստատեց՝ խոսելով դատական համակարգի մասին: Նոր իշխանությունն ունի այն անկեղծ համոզմունքը, որ միայն քաղաքական հայտարարությունները բավարար են, որպեսզի կոռուպցիան վերանա, դատական համակարգը սկսի աշխատել անաչառ ու անկաշկանդ: Հաշվի չի առնվում մի պարզ փաստ, որ 20 տարուց ավելի գոյատևած ու կարծրացած համակարգերը, այս դեպքում՝ կոռուպցիան և դատական համակարգի կախյալ կարգավիճակը, մի քանի օրում ու բացառապես հայտարարություններով հնարավոր չէ բարեփոխել: Այդ համակարգերը անցել են տարիների փորձություն, իրենց մեջ ցավոք ունեն ընդարձակ սոցիալական բաղադրիչ: Այն փաստը, որ այժմ այդ համակարգերը չեն գործում, չի նշանակում, թե դրանք վերացել են, դրանք ընդամենը վախեցել են: Քաղաքական կոշտ հայտարարություններով հնարավոր է վախեցնել կոռուպցիոներներին, բայց վերացնել կոռուպցիան հիմնահատակ հնարավոր չէ: Ակնհայտ է, որ վերացնել ու վախեցնել բառերը նոր իշխանությունը դիտարկում է որպես հոմանիշներ: Չենք խոսում այն մասին, որ նույնիսկ ամենաարդյունավետ պետությունները, որոնք տասնամյակներ են ծախսել կոռուպցիայի դեմ պայքարում, իրենց չեն կարող թույլ տալ հայտարարել, որ ամբողջովին վերացրել են կոռուպցիան: 

Գալով հայտնի ձայնագրությանը և այնտեղ հնչած տարակուսանք առաջացնող մի քանի մտքերի, որոնք վերաբերում էին դատավորներին զանգելուն, չենք կարող չարձանագրել, որ նոր իշխանությունը ինքն է իր համար ծուղակ սարքել ու այժմ ստիպված է նախկինի պես զանգել դատավորներին: Դատավորներին չզանգելու միակ երաշխիքը դատական համակարգի ռեֆորմն էր, որին, ցավոք, հայաստանյան հեղափոխական իշխանությունները չգնացին, ինչպես, օրինակ, դա արվեց Վրաստանում՝ վարդերի հեղափոխությունից ու Սահակաշվիլու նախագահ ընտրվելուց անմիջապես հետո: 

Քանի դեռ դատական համակարգը, որպես տարիներ շարունակ կարծրացած արատավոր համակարգի մաս չի բարեփոխվել, չեն սահմանվել նոր խաղի կանոններ, չեն ներգրավվել նոր որակի մասնագետներ, լինելու է անհրաժեշտություն զանգել դատավորներին: Հասկանալի է, որ կարող են լինել հիմնավորումներ, թե եթե դատավորներին չզանգենք, նրանք կվախենան, դիցուք՝ կալանավորման որոշում կայացնել Քոչարյանի համար: Բնականաբար, այնպիսի գործ, ինչպիսին է Մարտի մեկի գործը, չի կարող վերաբացվել ու քննվել առանց ռիսկերի: Բնական է նաև, որ նոր իշխանությունը հանդիսանում է այդ գործերի դատական քննության քաղաքական երաշխավորը: Բայց, երբ նոր իշխանությունը երաշխավորության տակ է վերցնում չբարեփոխված, հին դատական համակարգը, հետո ստիպված է լինելու կոծկել այդ համակարգի վախերը ամեն անգամ, երբ որևէ դատավոր վախենա կամ տարակուսի որոշում կայացնել Քոչարյանի կամ մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի առնչությամբ: Այսպես ստացվում է, որ ի սկզբանե չարված դատական ռեֆորմի հետևանքով, ավելի շատ ջանքեր ու նյարդեր են պահանջվելու ամեն առանձին վերցրած գործի հետ կապված: Այնինչ հարցը կարելի էր, ու, ըստ էության, պետք էր լուծել ի սկզբանե ու համակարգային:

Հայաստանում ոլորտային բարեփոխումները անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն կենսական են մարդկանց կյանքի որակը բարելավելու առումով, այլև արդեն դառնում են ազգային անվտանգության և կայուն պետականության հարց: Հնարավոր չէ հին, փտած համակարգով սկսել նոր Հայաստանի կառուցումը: Այն կարող է և արդեն հանգեցնում է կազուսների, հայտարարությունների և իրականության միջև խզումների և, որ ամենավտանգավորն է՝ միջանցքներ է բացում նոր իշխանության հակառակորդների համար: Նոր իշխանությունները շատ են սիրում խոսել հակահեղափոխության վտանգներից: Այդ վտանգների հիմնարար չեզոքացման բանալին համակարգային ռեֆորմներն են: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular