ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 6-12-ը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է երկու երկրաշարժ: Սեպտեմբերի 9-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արևելք: Հաջորդ օրը Թուրքիայի Վան քաղաքից 56 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է վեց երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի ավազանում: Սեպտեմբերի 6-ին 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջի կղզում` Սուվա քաղաքից 102 կմ դեպի արևելք, որին հետևել է 5 և ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Հաջորդ երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Էկվադորում՝ Ալաուսի քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն ունեցել է 6.2 մագնիտուդ: Սեպտեմբերի 8-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում, Մաթի քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք: Եվս երեք երկրաշարժ է գրանցվել սեպտեմբերի 9-ից 10-ը: Սեպտեմբերի 9-ին՝ 6.5, իսկ 10-ին՝  6.9 և 6.3 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Սողոմոնյան, Կերմադեկ և Լոյալթի կղզիների ափամերձ տարածքներում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկու երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Սեպտեմբերի 7-ին 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանի տարածքում, Բամ քաղաքից 138 կմ դեպի հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման հետևանքով զոհվել է մեկ և վնասվածքներ ստացել 2 մարդ: Սեպտեմբերի 8-ին 5.6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Յուննան նահանգում, Ջինգհոնգ քաղաքից 172 կմ դեպի հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցման հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 27 մարդ: Երկրաշարժին հետևել է ավելի քան 50 հետցնցում, որից մեկը գերազանցել է 5.0 մագնիտուդը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 15 բնակավայրերում: Տարհանել են ավելի քան 5000 մարդ:

Նշենք, որ անցյալ շաբաթվա սեպտեմբերի 5-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվ հասել է 44-ի, իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածների թիվը՝ 390-ի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular