ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կցանկանայի, որ Արարատ Զուրաբյանին չկապեին նախկին՝ 90–ական թվականների ՀՀՇ–ի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երևանցիներ» դաշինքը ձևավորել են ՀՀՇ և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, դաշինքի կարգախոսն է՝ «Միասին», և համարում են, որ Երևանը միասնական օրգանիզմ է, այն չի կարելի իրարից բաժանել և առանձին առանձին, իրարից անջատ դիտարկել: Դաշինքի անդամ «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը, ով դաշինքի նախընտրական ցուցակում զբաղեցնում է 4–րդ հորիզոնականը, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Երևանի խնդիրները չի կարելի իրարից անջատ դիտարկել: «Մենք համարում ենք, որ Երևանը միասնական օրգանիզմ է: Մեր քաղաքն ունի ամբողջական ոլորտային խնդիրներ, որոնց տրվելու են ամբողջական լուծումներ: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը հիմնադրելու է բոլոր ոլորտներին համապատասխան բաց բաժնետիրական ընկերություն, բոլոր երևանցիներին առաջարկելու ենք դառնալ այդ ընկերության բաժնետերեր և իրենց մասնակցությունն ունենան Երևան քաղաքի խնդիրների լուծման և քաղաքի հետագա զարգացման գործին»,– ասաց Ա. Եղոյանը:

քանի որ դրանք բոլորն էլ հրատապ լուծում են պահանջում:

«Մեր կարծիքով բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ են, ուղղակի հարկավոր է կիրթ և կառավարման փորձ ունեցող քաղաքապետ ունենալ, որպեսզի նա կարողանա ըստ հերթականության կարճ ժամանակահատվածում լուծել այդ բոլոր խնդիրները»,– ասաց Ա. Եղոյանը:

Որպես մրցակից որևէ ուժի չեն դիտարկում և նման խնդիր իրենց առջև չկա: Պարզապես մասնակցում են քաղաքային ընտրությունների այն վճռականությամբ, որ հաղթելու են: Իսկ թե ում կնախընտրի երևանցին, դա էլ ընտրությունների արդյունքները ցույց կտան: Նա համաձայն չէ, որ ներկայի ՀՀՇ–ն նախորդի հիշողությունները պետք է արթնացնի: Եվ 90–ականների ձախողումները, անհաջողությունները և թույլ տրված սխալները չպետք է կաշկանդեն ընտրողին, քանի որ նույն այդ կուսակցության իշխանության օրոք եղել են նաև ձեռքբերումներ, որոնք կարևոր են եղել երկրի համար:

«Այսօրվա ՀՀՇ–ի մեջ չեք գտնի նախկինում իր աշխատանքը ձախողած կամ վստահությունը չարաշահած որևէ գործչի: Այսօրվա ՀՀՇ–ի կազմում նվիրյալներ են, անկաշառ հայ մարտիկներ են Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, որոնց հետ մենք ունենք 11 տարվա համագործակցության մեծ փորձ: Մենք միասին Մարտի 1 ենք տեսել, միասին հետապնդումներ ու հալածանքներ ենք տեսել, այնպես որ, եթե երևանցին փորձելու է ընտրություն կատարել, ապա ես կոչ կանեմ համեմատի բոլոր թեկնածուներին ու տեսնի, թե կա՞ որևէ մեկ այլ թեկնածու, ով Երևանի տնտեսության կառավարման այդքան հարուստ փորձ ունենա: Եվ նման համեմատության արդյունքում կհամոզվի, որ Արարատ Զուրաբյանն այն քաղաքական գործիչն է եղել, ով երկար տարիներ կարողացել է աշխատել և՛ Լ. Տեր–Պետրոսյանի, և՛ Ռ. Քոչարյանի տարիներին: Եվ կարծում եմ՝ Կենտրոն համայնքի բնակիչները դեռ լավ հիշում են նրա պաշտոնավարման տարիները, և ես շատ կցանկանայի, որ Արարատ Զուրաբյանին չկապեին նախկին՝ 90–ական թվականների ՀՀՇ–ի հետ»,– ասաց Ա. Եղոյանը: 

Ա. Եղոյանը կոչ արեց բոլորին, որպեսզի սիրո և համերաշխության մթնոլորտում և առանց լուրջ միջադեպերի ընթանա ողջ ընտրապայքարը, և երևանցին վստահ լինի, որ օր օրի ավելի է լավանալու համայն հայության մայրաքաղաք Երևանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular