ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12 -ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական ու եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի նպաստավոր համագործակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն պետք է առավել ամրապնդել եւ նորովի զարգացնել:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հյուրերին վստահեցրել է. «Անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ տարբեր հարցերում քաղաքական ուժերի դիրքորոշումից հայ-ֆրանսիական հարաբերությունների պահպանման ու զարգացման հարցում բոլորը միակարծիք են»:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արժեւորել է երկու ժողովուրդների դարերի պատմություն ունեցող բարեկամությունը:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն ուղղված երկկողմ կապերի ամրապնդմանը, հարաբերությունների ընդլայնմանը՝ էապես ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինան մտքեր են փոխանակել բազմաթիվ ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու եւ առկա ծրագրերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ փաստելով, որ տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ընդգծվել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular