ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊԲՀ-ն հյուրընկալել է Շրի Լանկայից ժամանած պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը:

Վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ Շրի Լանկայի հետ ԵՊԲՀ-ն ունի գիտական և մանկավարժական ոլորտում անցած14 տարվա համագործակցության ճանապարհ:  Այսօր բուհում բժշկական կրթություն է ստանում Շրի Լանկայից ժամանած 3 ուսանող և 3 ինտերն:

«Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է: Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:

 «Մենք առանձնակի կարևորում ենք յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը, այդ թվում Շրի Լանկայից ժամանած ուսանողների»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նա համառոտ անդրադարձ կատարեց նաև ԵՊԲՀ-ի պատմությանը, ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Շուրջ 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունն ունի 6 ֆակուլտետ, 3 խոշոր բժշկական համալսարանական կենտրոն, կլինիկական բազաներ հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում: Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում:

Շրի Լանկայից ժամանած հյուրերին՝ պրոֆեսորներ Սամանկումար Չանդրագուպտա Վիմալասունդերային և Հիդդադուրա Նավին Դեշիկա Սոյսային ներկայացվեցին նաև զեկույցներ՝ նվիրված ԵՊԲՀ առանձին ստորաբաժանումների, կենտրոնների գործունեությանը:

Պրոֆեսորների ուշադրության կենտրոնում էր հատկապես կլինիկական գործունեությունը: Նրանք հետաքրքրվեցին համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով,  հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով:

Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջեցին ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ:

Երկօրյա այցի ընթացքում նրանք տեղում կծանոթանան նաև ԵՊԲՀ «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների, ինչպես նաև «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գործունեությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular