ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների խորը ինտեգրացումը պետք Է կատարելագործվի պրոտեկցիոնիզմի համաշխարհային միտման հաշվառմամբ». Տիգրան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունն ընթանում Է խորը ինտեգրացման ճանապարհով, եւ ինտեգրացման այդ մոդելը պետք Է կատարելագործվի համաշխարհային միտումների հաշվառմամբ, որոնցում նկատելի են պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրերը: Այդ մասին, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով «Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ժամանակակից ինտեգրացիոն օրակարգը. բաց դռների քաղաքականություն, թե պրոտեկցիոնիզմ:

Դասեր ԵԱՏՄ-ի համար» բանավեճի ընթացքում, որը սեպտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանավեճի մասնակիցները քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումները եւ Եվրասիական տնտեսական միության գործելակերպը առեւտրատնտեսական գործընթացների բնույթի փոփոխման պայմաններում: Մի կողմից՝ այսօր Ասիախաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) եւ դրա սահմաններից դուրս աճում են հովանավորական տրամադրությունները եւ սրվում են առեւտրական հակամարտությունները, մյուս կողմից՝ պահպանվում Է հանձնառությունը համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին՝ ի հաշիվ տնտեսական ինտեգրացման:

«Այսօր ԱԽՏ-ն գտնվում Է համաշխարհային փոփոխությունների առաջնագծում եւ բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում, որովհետեւ այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական դրայվերն Է: Այդ թրենդը կպահպանվի նաեւ առաջիկա տասնամյակում, ուստի տարածաշրջանի հետ համագործակցության ձեւերը հետաքրքրություն կներկայացնեն,-նշել Է Տիգրան Սարգսյանը:- ԵԱՏՄ-ն բավականին երիտասարդ միավորում Է: Ակներեւ Է, որ այն մոդելը, որը մենք որպես հիմք ենք ընդունել, այն Է՝ հինգ տնտեսությունների խորը ինտեգրացումը՝ վերազգային մարմնի ձեւավորմամբ, պետք Է կատարելագործվի գլոբալ թրենդների հաշվառմամբ, որպեսի մեր միավորումը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հիշեցրել Է այն հիմնարար փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ներառյալ Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների վերաբերյալ համաձայնագրերի «սառեցումը»: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ընթանում Է ինտեգրացման ճանապարհով, դա Է միության առաքելությունը: «Մենք ձգտում ենք վերացնել արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում ներուժ ենք տեսնում տնտեսական աճի համար, բայց գոյություն ունեն նաեւ գլոբալ թրենդներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա, նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular