ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ համաժողովում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Յոհաննեսբուրգում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովին հանդես է եկել հաշվետվողականության և ինքնուրույնության սկզբունքների շրջանակներում դատախազական համակարգի կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, Արթուր Դավթյանը ողջունել և խիստ արդիական է համարել աշխարհում հանրային հաղորդակցության և քաղաքական ազդեցության տեխնոլոգիական զարգացման ներկայիս ժամանակաշրջանում դատախազական համակարգի անկախության ապահովման մարտահրավերը գլոբալ ֆորումի քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Նա նշել է, որ ցանկացած երկրում արդյունավետ, վստահելի և լեգիտիմ արդարադատության համակարգի կայացման համար չափազանց կարևոր է քաղաքական և տարատեսակ այլ ճնշումներից, ներգործություններից դատախազական համակարգի պաշտպանվածության, քաղաքացիական վերահսկողության իրավական երաշխիքների ներդրումն ու գործադրման պայմանների ապահովումը, ընդհանրական միջազգային ստանդարտների տեղայնացումը: 

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այս ուղղությամբ Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացվել են նշանակալի գործնական քայլեր: «Հայաստանում կատարված սահմանադրաիրավական բարեփոխումները կանխորոշել են դատախազության զարգացման ուղիները, իսկ 2017թ. ընդունված և այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ստեղծել է դատախազության համակարգային և գործառույթային անկախության, հաշվետվողականության շարունակական ամրապնդման իրավական հիմքեր, որոնք ներկայումս ստանում են գործնական կիրառություն: ՀՀ դատախազությունը շարունակում է պարբերաբար կատարելագործել վերոնշյալ սկզբունքների իրականացման մեխանիզմները, որոնք առանցքային նշանակություն ունեն դատախազության կայուն զարգացման համար»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:         

Մանրամասն ներկայացվել են իրականացված բարեփոխումներով Հայաստանի դատախազության հաշվետվողականության, դատախազզության գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների իրագործման ներդրված կառուցակարգերը՝ սկսած ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու նոր ընթացակարգերից մինչև դատախազների թեկնածուներին ներկայացվող պահանջների, նրանց պաշտոնի նշանակման, պաշտոնեական առաջխաղացման, խրախոսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու առավել թափանցիկ և հստակ լուծումները, հանցագործությունների քննությունների տարեկան արդյունքների հրապարակման, ԱԺ-ին դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդումներ ներկայացնելու օրենսդրական պահանջները: 

Հարավաֆրիկյան Հնարապետությունում շարունակվող համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը երկկող հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ՝ քննարկելով իրավական փոխօգնության ոլորտում, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության սերտացման ուղղությունները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular