Դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է գրանցել ռուբլու նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱճուրդների բացմանը դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է ռուբլու նկատմամբ և 2016 թվականի մարտի 16-ից ի վեր անցել է 70 ռուբլու շեմը: Այդ մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները, հայտնում է lenta.ru-ն:
Դոլարի հետ կապված առաջին գործարքներն իրականացվել են ամերիկյան արժույթի դիմաց 69,91-70,16 ռուբլու սահմաններում: Եվրոն նվազել է նախորդ աճուրդների փակման մակարդակի համեմատ մինչև 80,74 ռուբլի:
Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 69,82 ռուբլի, եվրոյի փոխարժեքն ավելացել է մինչև 80,79 ռուբլի: