ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

839 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում 2018թ-ի սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է Jamnews-ը:

Ցույցերի նախաձեռնողը ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին է: Սակայն նա ինքն ակցիաներին չի մասնակցել, քանի որ 30 օրով կալանքի տակ է 2017թ-ի դեկտեմբերին նմանատիպ ցույցերի կազմակերպման համար:

Ակցիաներն անցկացվել են ընդհանուր առմամբ Ռուսաստանի 81 քաղաքում, սակայն դրանք իշխանությունների հետ համաձայնեցվել հաջողվել է միայն 11 քաղաքում:

Տասնյակ հազարավոր մարդիկ են ռուսական քաղաքների փողոցներ դուրս եկել հետևյալ կարգախոսներով՝ «Կորչի՛ ցարը», «Պուտին՝ գող», «Պուտին՝ ժողովրդի թշնամի», «Պուտին, հեռացիր»:

Ցուցարարների մեծ մասը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, թեև ֆորմալ առիթը կենսաթոշակային բարեփոխումն է:

Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ ուժ է կիրառել, նրանց ցրում էին մահակներով և տանում բաժիններ:

Ինչպես գրում է ռուսական «ՕՎԴ-ինֆո» պարբերականն, ընդհանուր առմամբ, 839 մարդ է ձերբակալվել: Ամենաշատ ձերբակալություններ եղել են Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում: Մոսկվայում ավելի քան 50 կալանավորված կա:

Նշվում է, որ ցույցերի անմիջական պատճառ է դարձել Ռուսաստանում գործարկված կենսաթոշակային բարեփոխումը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular