ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզպետարանից դպրոցի տնօրեններին պարտադրել են ազատվել թոշակառու ուսուցիչներից (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան Արարատի մարզպետարան են կանչվել դպրոցի տնօրեններ , որոնց հրահանգ է տրվել ցանկացած ճանապարհով ազատվել թոշակառու ուսուցիչներից : 
Վեց դպրոցների տնօրենների հետ հսնդիպմանը ներկա է գտնվել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և ոմն Լիլիթ Միրզախանյան, ում կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար : 
Տվյալ տիկինը, ում անունը ընդհանրապես չկա Արարատի մարզպետարանի ղեկավարների աշխատացուցակում իրբև աշխատակազմի ղեկավար իրեն իրավասություն և լիազորություն է տվել տնօրեններին պահանջ ներկայացնել , որպեսզի նոր ուսումնական տարին արդեն իսկ սկսած մանկավարժին , ովքեր հատել են 63 - ի սահմանը անպիտան իրի պես դուրս հանել շենքից : 
Գործին բոլորովին չտիրապետող այդ տիկնոջը տնօրեններից մի քանիսը փորձել են հասկացնել , որ աշխատանքային օրենսգրքով չկա այդպիսի կետ , ըստ որի գործատուն պետք է ազատվի իր պարտաճանաչ , վաստակաշատ ուսուցչից , եթե նա օրինակ 64 տարեկան է : 
Նոր իշխանությանը կողմակից լինելով հորդորում ենք Արարատի երիտասարդ մարզպետին, ում գիտությամբ հանձնարարականներ է տրվում իր ենթականերին , որոնք նույնիսկ պաշտոնապես հրամանագրված չեն , սակայն կարգադրություններ են հնչեցնում կրթօջախների տնօրեններին, թող փորձեն օրինական ճանապարհով իրենք հաստատվեն երազած պաշտոնին , նոր անօրինական պահանջ ներկայացնեն` մաքրել դպրոցները այլևս իրենց ոչպետքական մասնագետներից , փոխարենը ծանոթ երիտասարդներին գործի ընդունելու խոստումը կատարելու համար : 
Դպրոցի կառավարմանն ու առօրյային չտիրապետող , պատահական պաշտոնյան ստիպում է հակաօրինական քայլ կատարել` սեպտեմբերի 10- ի դրությամբ չմտածելով այն բազմաթիվ աշակերտների մասին , ովքեր մնալու են առանց ուսուցիչ մինչև , որ պարտադրաբար դպրոցից հեռացված ուսուցչի փոխարեն գա այն նորը , թափուր աշխատատեղի հայտարարությունը մարզպետի Գարիկ Սարգսյանի պաշտոնական էջից կարդալուց հետո :
Ի դեմս բազմաթիվ թոշակառուների ներկայացնում են բազմավաստակ մանկավարժի խոսքը , ով դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին :

http://ararat.mtad.am/structure/

Այստեղ ներկայացված չէ Լիլիթ Միրզախանյան անուն ազգանունը, իբրև Արարատի մարզպետարանի ղեկավար պաշտոնյա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular