Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը վարկանիշային էր մասնակիցների համար
ՍՊՈՐՏԵրևանում ավարտվել է արևելաեվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի Հանրապետությունը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո-Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակիչ խաղում հաղթել է Լատվիայի Հանրապետության ներկայացուցիչներ Միխայլս Սամոյլուսին և Մատիս Գաբդուլինսին: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Պավել Շուստրով-Ալեքսեյ Գուսև թիմը:
Հայաստանի Հանրապետության Աշոտ Բալաբեկյան-Արդրե Սիմոնի զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:
Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: