ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրեցի փոքրիկ երաժիշտները զբոսաշրջության զարգացման յուրահատուկ ծրագիր են իրականացնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տուրիզմի զարգացման և թանգարանների մասսայականացման յուրահատուկ ծրագիր է իրականացվում Գյումրիում: Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ գյումրեցի փոքրիկ երաժիշտները յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ելույթներ են ունեն թանգարանների բակերում:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնության հեղինակ Արսեն Վարդանյանը, առայժմ երեխաները ելույթներ են ունենում Գյումրիում գործող երկու թանգարանում՝ Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի: Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի, անհատ կատարողների, Գյումրու քաղաքապետարանի եւ Գյումրու թանգարանների տնօրենների ու աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում։ «Թեև այս պահին այս ծրագիրը կարելի է փորձնական համարել, գարնանն արդեն ավելի ներկայանալի կլինի: Ամեն դեպքում, այս ընթացքում պարզ դարձավ, որ այս ձեռնարկն, իրոք, արդյունավետ է, ներկայանալի ու կանչող ազդեցություն ունի: Սա համայնքային նշանակության կառույցները գովազդելու այլընտրանքային տարբերակ է: Ավելին, այս տարածքում փողոցաշիանական աշխատանքներից հետո ավելի աշխուժություն կտա ոչ միայն թանգարաններին, այլ նաև ողջ տարածքին»,- նշեց Արսեն Վարդանյանը՝ հավելելով, որ սա նաև փոքրիկ երաժիշտների ինքնաճանաչման, ինչպես նաև նրանց տաղանդն ի ցույց դնելու յուրահատուկ մոտեցում է: Սա նաև ինտեգրված զբոսաշրջության զարգացման բաղադրիչներից մեկն է: 
Թանգարանների տնօրենները ևս վկայում են, որ փոքրիկների ելույթներից հետո այցելուների թիվն ավելացել է: Գալիս են նախ փոքրիկ երաժիշտներին լսելու, ապա նաև ծանոթանալու թանգարանին: 
Գյումրու թիվ 3 երաժշտական դպրոցի սանթուրահարների խմբին՝ Կարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ և թիվ 1 երաժշտական դպրոցի սան՝ 10-ամյա դհոլահարուհի Լիլիա Միրիրջանյանին արդեն սիրել են այցելուները, շատերը թանգարան են գալիս նաև նրանց լսելու: Փոքրիկները ևս արդեն թանգարանի լավագույն այցելուներն են: 
«Սա ոչ միայն խթան է զբոսաշրջության զարգացման, այլ նաև հենց ապագա երաժիշտների ներկայանալու ու մեր մշակույթը ներկայացնելու: Սա նաև նոր ասպարեզ է երեխաների համար «Արմենպրես»-ին հայտնեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը:

Արմենուհի Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular