ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 56-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com -ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 56-ամյա Վարդան Քալաշյանը իր վարած Opel մակնիշի 34 MR 317 համարանիշի տաքսի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 8- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular