ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի հետ կապ ունեցող ցանկացած անձ պետք է ենթարկվի պիստ պատասխանատվության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենաարյունոտ և ծանր էջերից է, խոր վերք, որի սպին մշտապես հիշեցնելու է իր մասին գալիք սերունդներին: Մարտի 1-ը խարան է, որը անհնար է մաքրել, բայց որը կարելի է գոնե մի քիչ քողարկել, եթե հայտնաբերվեն և պատժվեն հայտնի արյունալի դեպքերի հետ կապված բոլոր մեղավորները: Չի գտնվի Հայաստանում գեթ մեկ քաղաքացի, ով չի ցանկանա, որ Մարտի 1-ի մեղավորները բացահայտվեն և պատժվեն: 
Երեկ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ, ապա նա նույնպես պատրաստ է , որպեսզի նրան հրապարակավ գնդակահարեն: Մինչ այդ նույն բանը Գագիկ Ծառուկյանը ասել էր իր մասին՝ կրկին հավաստելով, որ Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության պատմության ողբերգական էջերից է:
Իհարկե ինչպես միշտ որոշ լրատվամիջոցների կողմից փորձ արվեց Գագիկ Ծառուկյանի խոսքերը ներկայացնել այլ լույսի ներքո, բայց սա այն դեպքն է, որ ցանկացած նման փորձ դատապարտված է անհաջողության: Մարտի 1-ը ինքնին շահարկման եթնակա չէ, և դրա հետ կապված ցանկացած անդրադարձ նույնպես: Իսկ եթե դա վերաբորում է անկեղծ պատարստակամությանը՝ կրելու առավելագույն պատիժ Մարտի 1-ի հետ կապ ունենալու առթիվ, ինչը ասել էր Գագիկ Ծառուկյանը, ապա այստեղ որևէ մեկնաբանությունն ու աշահարկումը ուղղակի ավելորդ է:
Մարտի 1-ի հետ կապ ունեցող ցանկացած մեղավոր անձ պետք է պատժվի, հենց սա է Գագիկ Ծառուկյանի ուղերձը, և այս ուղերձը, որը բխում է ցանկացած քաղաքացու համոզմունքներից և հայացքներից, շահարկելը ուղղակի վիրավորանք է առաջին հերթին հենց Մարտի 1-ի զոհերի նկատմամբ: Նույն ուղերձն է կրում նաև Գագիկ Ծառուկյանի՝ Հովիկ Աբրահամայնի վերաբերյալ ասածը, որը նշանակում է, որ ցանկացած անձ, ով մեղավոր է Մարտի 1-ի հայտնի դեպքերում, պետք է ենթարկվի խիստ պատժի: Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Գագիկ Ծառույկյանի՝ Մարտի 1-ի մասին ասած խոսքերը շահարկելը անթույլատրելի է, առավել ևս որ հարցը գտնվում է ամբողջությամբ իրավական տիրությում և ենթակա չէ քաղաքական շահարկումների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular