ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց անտառահատումների դեմ պայքարի ուղղությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բնապահպանության նախարարությունն անտառահատումների դեմ պայքարը հստակ տարանջատում է անտառամերձ համայնքների բնակիչներին իրենց տան ջեռուցման համար տրամադրվող փայտի ծավալներից.  պետությունը յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանել է 8 խորանարդ մետր փայտանյութ, որը պարբերաբար տրվում է բոլոր անտառային տնտեսություններից և «Դիլիջան» ազգային պարկից: Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անտառահատումների դեմ պայքարը մի քանի ուղղություն ունի: «Առաջինը տեխնիկական ուղղություններն են: Այսինքն, ճանապարհների վերահսկում, տեսախցիկների տեղադրում, աշխատավարձերի բարձրացում, մարդկանց ներգրավում, ովքեր շահագրգռված են, որպեսզի անտառահատումներ չլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ անտառահատումների դեմ պայքարի մյուս ուղղությունն այլընտրանքային աղբյուրների ստեղծումն է այն համայնքների համար, որտեղ անտառահատումներն ապրուստի հիմնական միջոց են դարձել: «Վարչապետն արդեն հայտարարել է, որ 140 հազար դոլարի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն Հաղարծին գյուղի և շրջակայքի բնակիչներին՝ այլընտրանքային  աղբյուրներ ձևավորելու համար: 
Սակայն ես հավելեմ, որ մեր երկրի հարավային հատվածում  մենք ունենք 8.2 միլիոն եվրո արժողությամբ մեծ ծրագիր, որտեղ մեծամասշտաբ տնտեսական աջակցություն ենք ցուցաբերում: Մասնավորապես, Շիկահողի տարածաշրջանի մի քանի գյուղերում բիզնեսի համար գումարներ են տրամադրվում, տների պատուհաններն են փոխվել, որպեսզի ջեռուցման համար ծախսերը նվազեն»,- մանրամասնեց Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը շեշտեց, որ ընդհանուր քաղաքականությունը տանում են նրան, որ անտառները չհատելու եղանակով անտառամերձ համայնքների համար ավելի շատ եկամուտներ ձևավորվեն, քան դա կարող է լինել անտառները հատելու պարագայում: Գրիգորյանը հստակեցրեց, որ Հայաստանի անտառները տնկված, միատեսակ արժեք չունեցող անտառներ չեն և հսկայական պոտենցիալ ունեն չհատվելու դեպքում ավելի մեծ եկամուտ ու արժեք գեներացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular