ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսիպյանը չի բացառում «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի գործով նոր մանրամասների հրապարակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը պարզաբանում կներկայացնի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու գործով վարույթի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հարցին՝ արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով և հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի ու բարձրացնել սակագները, Օսիպյանը չբացառեց  նախաքննության մարմնի կողմից այդ գործով այլ մանրամասների հրապարակումը:

Դիտարկմանը, որ «Վեոլիա ջուր»-ը և ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները նշել են, որ դա գործուղում է եղել, փորձի փոխանակման նպատակով, ոստիկանապետն ասաց. «Նայած ինչ գործուղում»:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ջրի սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաեւ փոխանցել են հյուրանոցի ծախսերը, որի ընդհանուր կազմել է շուրջ 12,6 մլն դրամ: Դրանից հետո ՀԾԿՀ որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

«Վեոլիա ջուրը» հանդես է եկլ հայտարարությանը եւ նշել, որ չի ընդունում մեղադրանքը՝ կապված ՀԾԿՀ անդամներին կաշառելու հետ:

«Վեոլիա ջուր» ընկերությունը հիշեցրել է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել են 2016-ի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular