ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկաբուժությունը, մանկական վիրաբուժությունն ու նյարդավիրաբուժությունը առաջընթաց են գրանցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մանկական մահացության ցուցանիշները  մոտենում են եվրոպական չափանիշներին, ինչը մեծ հպարտություն է մեզ համար՝ և որպես պետություն, և որպես  ժողովուրդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մանկաբուժությունը,  մանկական վիրաբուժությունն ու նյարդավիրաբուժությունը բավականին լուրջ առաջընթաց են գրանցել: «Շնորհակալություն, որ եկել եք Հայաստան՝ կիսվելու փորձով և ծանոթանալու հայ մասնագետների ձեռքբերումներին, որոնք քիչ չեն, ինչի վկայությունն է նաև այն իրողությունը, որ այս համաժողովում նախատեսված 66 զեկուցումներից 11-ը հայաստանյան մասնագետներինն է լինելու: Մենք պետք է ուրախ լինենք, որ կարողանում ենք անել ամեն ինչ երեխաների կյանքը փրկելու և առողջությունը բարելավելու համար»,-ասաց նա։

Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության և մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:

 Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այս գիտական ֆորումը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular