ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ճիշտ լուսաբանել. ՊՆ-ն լույս է ընծայել ռազմական լրագրության ուսումնամեթոդական ձեռնարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակեց «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այնտեղ տեղ են գտել գործնական հակիրճ մտքեր եւ բացատրություններ այն մասին, թե մարտական գործողությունների ժամանակ աշխատող լրագրողը ինչպես պետք է լուսաբանի անվտանգության թեմաները, ինչպես աշխատի զինված ուժերի լրատվության եւ բանակի ներքին կյանքին առնչվող թեմաների հետ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ձեռնարկում զետեղված նյութերը բազմիցս անցել են լրագրողական հանրույթի քննությունը, ուսումնասիրվել եւ համեմատվել են համաշխարհային փորձի հետ։ Ռազմական լրագրության կանոնների պահպանումն ու նոր մարտահրավերներին տիրապետելը առարկայական նշանակություն ունեն Հայաստանի համար, նկատում է Ա. Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցնող տարիների ընթացքում կազմակերպել են ռազմական լրագրության տարբեր դասընթացներ, եւ մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ռազմական լրագրության առարկան դարձրել են հիմնական առարկա. «Այս ամենը չէր կարող իր պտուղները չտալ։ Ակնհայտ է, որ հայկական լրագրությունը ռազմական թեմաների լուսաբանման առումով այսօր ավելի գրագետ ու պատրաստված է։ Դա ցույց տվեց նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Սակայն նույն պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք որոշակի թերություններ, որոնք հարկավոր է վերացնել՝ շարունակելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքներն ավելի համակարգելու, մասնագիտական մակարդակը բաձրացնելու, ինչպես նաեւ անվտանգությունն ապահովելու նպատակով պատրաստել ենք ռազմական լրագրության այս ուղեցույց-ձեռնարկը, որը կարող է դառնալ լրագրողի սեղանի գիրքը եւ ուսումնական գրականություն՝ դասընթացների համար»։ Ա. 

Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց, որ ձեռնարկն իդեալական եւ վերջնական արտադրանք չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ եւ լրացումներ են կատարվելու։ «Համաշխարհային լրատվադաշտը ունի մի գլոբալ խնդիր. դա մասնագիտացված լրագրության բացակայությունն է։ Ժամանակակից լրագրողը լուսաբանում է սպորտից մինչեւ տիեզերք, այդ թվում նաեւ զինված ուժեր։ Սա նորմալ չէ, քանի որ անհնար է միաժամանակ լուսաբանել տարբեր ոլորտներ բարձր որակով։ Մեր նպատակն էր լրագրողներին տալ այնպիսի արտադրանք, որից կկարողանան ոչ միայն օգտակար նյութեր ստանալ, այլեւ նպաստել զինված ուժերի մարտական գործողությունների պատշաճ մակարդակով լուսաբանմանը»,–հույս հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։

Լրագրողների մեծ մասը կարող է անել չգիտակցված եւ շատ հաճախ նաեւ գիտակցված սխալներ։ Անզգույշ կատարված սխալները հիմնականում վերաբերում են տերմիններին եւ զինվորական բառապաշարին, ինչը, ըստ Ա. Հովհաննիսյանի, ընթերցողների մեջ առաջացնում է նյութի հանդեպ անվստահություն. «Այս հանգամանքները նկատի ունենալով մենք հասկացանք, որ լրագրողական հանրությունից, իհարկե իրենց համաձայնությամբ, պետք է ընտրենք նրանց, ովքեր ուզում են աշխատել անվտանգության թեմաների հետ։ Սեմինարների ժամանակ լրագրողը մտնում է բանակ եւ ներսից է տեսնում զինվորական կյանքը։ Այսինքն՝ ճանաչում է այն, ինչը պիտի լուսաբանի։ Ամենամյա դասընթացներից հետո կազմվեց մի «սերուցք», որը տվեց որակ, որը մենք տեսանք մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին»։ Գիտակցված սխալների մասին խոսելիս Հովհաննիսյանը շեշտեց հատկապես այն լրագրողական նյութերի օրինակները, որոնցում մանրամասնորեն խոսվում է մահերի, վնասվածքների, կյանքին սպառնացող դեպքերի մասին։ Նրա դիտարկմամբ, այս երեւույթների հետ պետք է վարվել շատ զգույշ, փորձել անպայման պատկան մարմիններից ստանալ ճշտումներ, հստակեցումներ, որպեսզի նյութը լինի երկկողմանի եւ համապատասխանի իրականությանը։ «Օրինակ՝ զոհ ունեցող ընտանիքը տեւական ժամանակ այնպիսի հոգեվիճակում է, որ ատելությամբ է լցվում ողջ աշխարհի նկատմամբ, եւ նրանցից ռացիոնալ պատասխան լսելը դեպքի մասին անհնար է։ Սակայն որոշ լրատվականներ ունեն հստակ որդեգրած քաղաքականություն։ Զոհերի կամ զինված ուժերում տեղի ունեցած տարաբնույթ իրավիճակների պարագայում գնալ «թարմ հետքով» եւ էմոցիայի ազդեցությամբ նյութ գրել. ոչ միայն սխալ է, այլեւ արդարացի չէ։ Լրագրողներ կան, որ այսպես են աշխատում գրեթե միշտ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի դրա հանդեպ նույնիսկ մասնագիտական հանրությունը»,–ասաց Ա. Հովհաննիսյանը։

Ձեռնարկում տեղ գտած նյութերն առաջիկայում հասանելի կլինեն նաեւ էլեկտրոնային հարթակներում։

Լիանա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular