ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անցկացվեց հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված համաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը` հայկական ID բանկի հետ համատեղ կազմակերպեցին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին:

«Գիտեմ, որ այսօր սկիզբ կառնեն բազմաթիվ հաջող ձեռնարկներ: Հուսով եմ՝ ԱՄՆ դեսպանատունը կկարողանա պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների և ամերիկյան ընկերությունների միջև կապերի ձևավորման համար, ապա՝ մենք հետ կքաշվենք, և դուք արդեն կանեք այն ինչ, ձեզ մոտ լավ է ստացվում և կզարգացնենք ձեր բիզնեսը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՄՆ-ի դեսպանատան ակտիվ նախաձեռնությունը վկայում է  այն մասին, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում կան լայն հնարավորություններ, և դա պետք առավել արդյունավետ օգտագործել. «Ցանկանում եմ, որ այս համաժողովը լինի արդյունավետ և նպատակային, որովհետև մենք կարիք ունենք ոչ միայն երկխոսության, այլ նաև համագործակցության, հնարավորությունների ընդլայնման, ինչու չէ՝ նաև ակնկալիքների»:

Նրա խոսքով` նախարարությունը մի շարք նոր նախաձեռնություններ է սկսել, որոնք շատ ավելի կընդլայնվեն և կմեծացնեն  ներդրողների հնարավորությունները:

Ըստ կազմակերպիչների՝ ֆրենչայզինգի համաժողովը մեկ հարկի տակ հավաքեց հայ և ամերիկացի գործարարներին`  օգնելով ձևավորել նոր գործընկերություններ հյուրընկալության, մանրածախ վաճառքի, զբոսաշրջության ոլորտներում: Երեք ամերիկյան կորպորացիաների` Papa John’s Pizza-ի,  Baskin Robbins-ի և Domino`s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարարներ և պետական պաշտոնյաներ: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հստակեցրին ֆրենչայզինգի իրենց հայեցակարգը և ծանոթացան հայաստանյան գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Համաժողովում ամերիկյան ընկերությունների կողմից ֆրենչայզինգային պայմանների մասին ելույթներից զատ, եղան նաև ելույթներ տեղական հայտնի ընկերությունների կողմից` բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենսչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության    մասին:

Համաժողովը հայ-ամերիկյան  առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն է, որը մասնակիցներին տվել է եզակի ու արժեքավոր հնարավորություն՝ հնարավորինս վաղ իմանալ ամերիկյան բրենդների մասին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայում իրենց ներկայության հաստատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular