ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդերլանդներից արտաքսվող հայ երեխաները կստանան ՀՀ միգրացիոն ծառայության աջակցությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղյակ է առաջիկայում Նիդերլանդների կողմից հայազգի երկու երեխաների՝ 13-ամյա Հովիկին և 12-ամյա Լիլիին արտաքսելու մասին: Երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանն ավելի վաղ Նիդերլանդների միգրացիոն ծառայության որոշմամբ արտաքսվել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ երեխաներն առաջիկայում արտաքսվելու են Հայաստան:

Նա ընդգծեց, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով աջակցություն կցուցաբերի երեխաներին, եթե նրանց մայրը չստանձնի խնամակալությունը: Նելլի Դավթյանն ընդգծեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ բացարձակ ոչ մի կապ չունեն, նույնիսկ տեղյակ չեն՝ նա գնալու է օդանավական երեխաներին դիմավորելու, թե ոչ: «Եթե նրանց մայրը չստանձնի երեխաների խնամակալությունը,   մենք ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով երեխաներին շահառու կդարձնենք՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Շատ կազմակերպություններ կան, որոնց ծրագրերով մենք երեխաներին կաջակցենք, բայց եթե մայրը ստանձնի խնամակալությունը, մենք անելիք չունենք: Եթե իրենք դիմեն ինչ-որ ինտեգրման ծրագրի համար, խնդիր չկա, մենք կաջակցենք, եթե նույնիսկ իրենք չդիմեն, իսկ մայրը չի լինի, մենք ինքներս նախաձեռնող կլինենք, իսկ եթե մայրը խնամակալությունը ստանձնեց, մենք միջամտելու իրավունք չունենք»,- պարզաբանեց Դավթյանը:

13-ամյա Հովիկն ու 13-ամյա Լիլին մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ Նիդերլանդներ են տեղափոխվել 2008թ. Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը: 2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Հովիկը և Լիլին երբեք Հայաստանում չեն ապրել, նրանք ծնվել են Ռուսաստանում, իսկ վերջին 10 տարիներն անցկացրել են Նիդերլանդներում: Նրանց մայրը ծնվել է Ադրբեջանում, ապրել Ռուսաստանում, սակայն ունի Հայաստանի քաղաքացիություն:

Խնդրին օրերս անդրադարձել է նաև Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ է արել թույլ տալ երեխաներին մնալ: «Չեմ կարող և չեմ ցանկանում իրավիճակի վերաբերյալ դատողություններ անել, բայց ես անկեղծ ցավում եմ նրա համար, ինչ կատարվում է այդ երեխաների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ երեխաները կայունության կարիք ունեն:

Նիդերլանդների կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ երեխաները պետք է վերամիավորվեն իրենց մոր հետ: Հոլանդական dutchnews.nl կայքը գրում է, որ տեղեկություններ կան, թե Արմինե Համբարձումյանը չի կարող երեխաների մասին հոգ տանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular