ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետը դպրոցների գործերին անհիմն խառնվելու փոխարեն լավ կլինի իր գործով զբաղվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր համացանցում լուրեր շրջանառվեցին, որ Կոտայքի մարզպետի կողմից խիստ նկատողություն է հայտարարվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու համար: Սա համացանցում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, քանի որ սույն դպրոցի աշակերտների ծնողները նշում են, որ նման որոշման է եկել ծնողական խորհուրդը դպրոցի տնօրինության հետ միասին: 

 

Մի քանի օր առաջ այս հարցին անրադարձ էր կատարել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով շատ հստակ նշել էր, որ աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները: Գեղաշենի դպրոցում հենց այդպես էլ եղել է. որոշումը եղել է ծնողական խորհդրի հորդորով, այլ ոչ թե տնօրենի պարտադրանքով: 

Իսկ հիմա հարց. ինչու՞ է այս գործին խառնվել Կոտայքի մարզպետը և անհիմն նկատողություն տվել դպրոցի տնօրենին, եթե նման որոշումը առաջին հերթին ծնողներինն է, որոնք իրենց երեխաներին ուզում են տեսնել դպրոցական համազգեստով և դպրոցում բացառել կրթական հաստատությանը ոչ հարիր հագուստը: Բազմաթիվ ծնողներ նշում են, որ դպրոցական համազգեստը շատ օպտիմալ ու հարմար տարբերակ է բոլոր երեխաների համար: 

Համացանցում այս հարցի վերաբերյալ նաև վրդովմունք է առաջացել, քանի-որ ծնողներն ու աշակերտները նշում են, որ վերոնշյալ դպրոցը Հայաստանի լավագույն դպրոցներից մեկն է, և դրանում իր մեծ ներդրում ունի հենց դպրոցի տնօրենը:

Այս պարագայում Կոտայքի մարզպետի նման քայլը առնվազն անհասկանալի է, թերևս մնում է ենթադրել, որ մարզպետը էլի խառնել է իր աշխատանքային պարտականություններն ու լիազորությունները: Եվ սա այն դեպքում, երբ իրականում միջնակարգ կրթության ոլորտում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնցով մարզպետը, չգիտես ինչու, չի ուզում զբաղվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular