ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ. Հովիկ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ըստ նրա՝ նոր իշխանությունները դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Պատասխանելով հարցին, թե ինչ ուղղությամբ է այժմ շարժվում Հայաստանը՝ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ, իսկ երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։

-Մարտիմեկյան գործի նախաքննության շրջանակներում ԱԱԾ-ի կողմից Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպի առնչությամբ  օգոստոսի 10-ին հայտնել էիք, որ այդ զենքի  և տարածքի հետ կապ չունեք: Ենթադրաբար Ձեզ դրանից հետո էլ են կանչել հարցաքննության։ Այս ընթացքում վերլուծեցի՞ք, թե ինչու էիք հարցաքննվում: Համարո՞ւմ եք, որ Ձեր նկատմամբ վենդետա է իրականացվում:  

- Անկեղծ ասած, այս ընթացքում ավելի կարևոր բաների մասին էի մտածում։ Ու հիմա էլ համաձայնեցի Ձեր հարցերին պատասխանել՝ կարևորի մասին խոսելու համար։ Անօրինական զենք պահել չի կարելի, և ում որ հարկն է ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, և հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգևորված չար մանկան պես։ Գտած զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ինչո՞ւ էիք ի լուր աշխարհի ստուգում դրանց կապը «Մարտի 1»-ի դեպքերի հետ, միանգամից վերջին 20 տարիների բոլոր միջազգային զինված հակամարտությունների հետ կապն էլ ստուգեիք։ Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Ամոթ է, այլ բան չկա ասելու։    

- Վերջին օրերին շրջանառվող թեմաներից է նաև չգրանցված ստվերային այգիների գոյությունը Հայաստանում։ Այդտեղ էլ կարծես շոշափվեց Ձեր անունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Այս հարցին էլ կպատասխանեմ կարևորի տեսանկյունից։ Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ։ Ահա իմ մեկնաբանությունը։

- Պարո՛ն Աբրահամյան, Կառավարության կազմավորումից 100 օր և մի փոքր էլ ավել է անցել։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նոր իշխանությունների իրականացրած քայլերը, հայտարարությունները, գրանցած արդյունքները:  Ձեր գնահատմամբ՝ ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը հիմա , և տեսնո՞ւմ եք արդյոք այս ճանապարհին մարտահրավերներ ու վտանգներ: 

– Առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ։ Երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։ Ծանրացող բեռան տակ դառնում ես ավելի ու ավելի դանդաղ ու երերուն։ Ստարտի թեթևության արդյունքները հակված չեմ խորը դիտարկել, քանի որ ծանրացումն ամեն օր պատկեր է փոխելու։ Երիտասարդ են, ամբիցիոզ, դա լավ է, եթե ավելի սթափ գնահատեն իրականությունը։ Այնպես որ, արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Իսկ մենք ավելի լավ է իրական «սեր ու հանդուրժողականություն» մաղթենք մեր երկրին, քանի որ դրանում կա միայն ապագայի ճանապարհ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular