Գիտնականները որոշել են ամուսնական դավաճանության տարիքը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳիտնականները նշել են, թե որ տարիքում է զուգընկերներից մեկը վճռում դավաճանել:
Մասնագետները հետազոտություն են կատարել եւ հաշվարկել միջին վիճակագրական տարիքը, երբ մարդն անտեսում է նվիրվածությունն ու հավատարմությունը: Պարզվել է, որ դա սովորաբար տեղի է ունենում հերթական հոբելյանից առաջ՝ 29, 39 եւ 49: Հոգեբանները ենթադրում են, որ նման օրինաչափությունը պատահական չէ:
Հայտնի է, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մեծամասնությունը մեծ ապրումներ է ունենում իր 30-ամյակին ընդառաջ: Հաջորդ տասնամյակի ընթացքում նրանք մոռանում են իրենց կասկածների եւ ծերանալու վախի մասին: Սակայն հերթական հոբելյանը գլխում կրկին սարսափելի պատկերներ է ծնում, փոխանցում է The Huffington Post-ը:
Հոգեբանները նշում են, որ այդ պահին կարեւոր է մտերիմ մարդու աջակցությունը: Այլապես երկրորդ կեսին կարող է համակել ինչ-որ արգելված բան կատարելու անհաղթահարելի ցանկությունը՝ համոզվելու համար, որ դեռեւս հակառակ սեռի համար գրավիչ է:
Գիտական հետազոտությունն անցկացվել է ծանոթությունների կայքերի տեղեկությունների հիման վրա: Պարզվել է, որ այդպիսի կայքերից օգտվող տղամարդկանց եւ կանանց մեծ մասն արդեն երկրորդ կես ունի: