ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ՀՀ-ում տեղի ունեցող դրական զարգացումները կնպաստեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցի արագ լուծմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները  կնպաստեն Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման  հնարավորինս արագ և  արդյոունավետ լուծմանը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին,  հիշեցրեց, որ Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկելը  Երևան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը  ամեն ինչ  կանի, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ ընթանա, և Հայաստանի քաղաքացիների համար  վիզաների ազատականացումը հնարավորինս արագ  տեղի ունենա: «Ես կարծում եմ, որ եթե այն դրական գործընթացները, որոնք սկիզբ են առել մեր երկրում, շարունակվեն, բավականին արագ մենք նման իրավիճակ կունենանք»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը մանրամասնեց, որ խնդիրներից մեկը, որ Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատակացման խնդիրը արագ չի լուծվում այն է, որ  Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր, որը Եվրոպայի համար  շատ նուրբ հարց է. շատ երկրներ նախընտրում են այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: «Գերմանիայի կանցլերի Երևան այցի ժամանակ նրանց ներկայացրեցի այն վիճակագրությունը, որ հեղափոխությունից հետո  Հայաստան վերադարձածների թիվն ավելի շատ  է մեկնածների թվից, ինչը նշանակում է հնարավորություն, որ ոչ լեգալ միգրացիայի աղբյուր հանդիսացող երկրի կարգավիճակը որոշակիորեն փոխենք: Ես կարող եմ ասել, որ մայիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնածների և Հայաստան եկածների թվի տարբերությունը + 22 հազար 954 է: Այսինքն, 22 հազար 954 մարդ ավելի շատ է եկել Հայաստան, քան գնացել է: 2017թ. նույն ժամանակահատվածում գնացածների և եկածների տարբերությունը – 404 է եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ զբոսաշրջային սեզոնի ամփոփման ժամանակ այս տվյալները կրկին կվերլուծեն, իսկ ինքը ամեն ամիս այս թվերի վերաբերյալ տվյալներ կստանա:

Նա հույս հայտնեց, որ այս ցուցանիշները փաստարկ կդառնան, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հստակ գործընթաց սկսի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular