ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի արարքը իր մեջ քրեական հանցակազմ է պարունակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ Արթուր Հարությունյանը, ով բոլորին հայտնի է Պալաչ անվամբ, մեղադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, իբր վերջինիս գործունեության պատճառով նրա «Քինգ դելյուքս» ընկերությունը սնանկացել է: Խոսքը անվճար բարեգործական երթւողիների մասին է, որոնք 2009 թվականից մարդկանց Կոտայքի մարզից տեղափոխում են Երևան: Պալաչը որոշել է այս հանգամանքը օգտագործել իր մութ գործերը քողարկելու համար:
Իսկ մութ գործերը այն է, որ Պալաչը ամեն ինչ արել է, որ ինքը սնանկ ճանաչվի, որպեսզի այդ կերպ խուսափի չինացի գործընկերներին իր պարտավորված 4 միլիոն դոլար վճարելուց: Սա իր մեջ քրեական հանցակազմ պարունակող գործողություն է , քանի որ միտումնավոր սնանկացման գնալը օրենքի խախտում է: Այնպես որ եթե Պալաչի կեղծ հայտարարությունների հիման վրա իսկապես սկսվի նախաքննություն, ապա նա ինքն է հայտնվելու մեղադրայլի կարգավիճակում՝ միտումնավոր սնանկանալու համար, որը խարդախություն է և պատժվում է օրենքով: Եվ այս մասին ասել է ոչ այլ ոք, քան Պալաչի նախկին գործընկերը, ով շատ լավ տեղյակ է «Քինգ դելյուքսի» բոլոր մութ գործարքների մասին: 
Ինքը Պալաչը իրականում բիզնես անելուց բավականին հեռու մարդ է, ով մտել է այնպիսի ոլորտ, որտեղ չի տիրապետում տարրական գիտելիքների, չգիտի, թե ինչպես պետք է տնօրինել գումարները բիզնես անելուց: Հայտնի փաստեր են այն, որ իր բիզնեսից ստացած ողջ եկամուտը նա ծառայեցրել է ոչ թե բիզնեսը սպասարկելուն, այլ մսխել է խաղատներում և ժամանցի վայրերում: Եվ այս մարդը այսօր Ծառուկյանին է մեղադրում իրեն սնանկացնելու համար, այն դեպքում, երբ դրա պատճառը հենց ինքն է և իր ցոփ կենսակերպը:
Ի դեպ, նա նաև անպատասխանատու ընկեր է, հարազատ և որդի, քանի որ վարկ վերցնելու համար գրավադրել է իր մտերիմների ու ծնողների տները, իսկ հետո նրանց թողել բախտի քմահաճույքին և հեռացել Հայաստանից: Այդ ժամանակ հենց Գագիկ Ծառուկյանն է Պալաչի ծնողների համար հետ գնել նրանց գրավադրված տունը և այն նվիրել Պալաչի ծնողներին, որպեսզի նրանք փողոցում չմնան, ինչպես նաև ապահովել եկամտով: Այսքանից հետո Պալաչը փոխանակ ինքն իրենց մեղադրի չստացված բիզնես գործունեության ու իր ծնողներին փողոցում թողնելու համար, Ծառուկյանին է մեղադրում, փորձելով քողարկել իր սխալ կենսակերպն ու մութ գործարքները: Սակայն այս ամենը բացահայտվելու է մոտ ապագայում և Պալաչը ինքը դառնալու է իր լարած թակարդի զոհը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular