ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 միլիոն դոլարի պարտավորությունները չկատարելու համար Պալաչը նախաձեռնեց ինքնասննկացման գործընթաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պալաչ, մարդ, ում անունը կապված է «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների հետ, որոնք հիմնվել էին բանկից վերցրած վարկերով։ Պատկերացրեք, թե ինչ խոշոր գումար է պետք, 2 ընկերություն հիմնելու համար, բնականաբար էս «խելոքը» հայրական տունը ու մի քանի այլ բիզնեսներ է գրավ դնում, պարտքեր է վերցնում ընկերներից, ու իր անհեթեթ գործունեության հետևանքով սննկանում է։ Այս դեպքը Հայաստանյան իրականության մեջ նորմալ է, նման դեպքերը շատ են, բայց սա առանձնացավ մնացածից, քանի որ սննկացողը փորձում էր սննկացման մեջ մեղադրել այլոց։ 

Մանրամասնեմ՝ 20 տարուց ավել աշխատող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները սկսեցին սպասարկել այն երթուղին, որը սպասարկում էին Պալաչի ընկերությունների ավտոբուսները։ Սա իմանալով, Պալաչը փորձում է առիթից օգտվել, ու մեղադրել բարեգործական հիմնադրամին։ Ու դա անում է մի մարդ, ում այլևս ոչ ոք չի հարգում, իր ստոր վարվելակերպի համար։ «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին տնօրեն Արթուր Դալաքյանը մանրամասնում է սննկացման պատճառները, իր խոսքում բացահայտելով բազմաթիվ փաստեր, այս անշնորհակալ մարդու մասին։
Դալաքյանի խոսքով վարկերով բացված ընկերությունները աշխատել են մեծ շահույթով, ու դրանից ոգևորված Պալաչը գումարները բանկին վերադարձնելու փոխարեն, երկրից դուրս է հանել այնտեղ այլ բիզնեսներ հիմնելու նպատակով։ 
Երկրորդ բացահայտումը՝ պարզվում է Պալաչը չինական 2 ընկերությունների հանդեպ պարտավորություններ ուներ, մոտ 4 մլն․դոլարի, որի որոշ մասը պետք է վճարեր ամեն եռամսյակը մեկ, սակայն ոչ մի լումա չի վճարել։ Ասվածից պարզ է դառնում, որ Պալաչը դիտավորությամբ իրեն սննկացրել է, օտարերկրյա ընկերությունների հանդեպ պարտավորությունները չկատարելու համար։
Եվ երրորդ բացահայտումը այն է, որ Պալաչի կողմից գրավադրված հայրական տունը,որը բանկը վերցնում էր՝ գրավը չվճարելու պատճառով, Գագիկ Ծառուկյանը վերադարձրել է Պալաչի ծնողներին, վճարելով հսկայական գումարներ, ու նրանց անօթևան չթողնելով։
Այս ամենը իմանալուց հետո, դժվար թե գտնվի ինչ որ մեկը, ով կհավատա Պալաչի ասածներին։
Հուսանք միտումնավոր սննկանալու մասին մեղադրանքի բուն էությունը բացահայտելուց հետո, Պալաչը պատասխանատվություն կկրի օրենքի ամբողջ խստությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular