ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆերիստ պալաչը չինական ընկերություններին 4 միլիոն դոլար "քցել է":

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն բավականին ժամանակ է, հանրության մեջ շրջանառվում են լուրեր «պալաչ» մականունով Արթուր Հարությունյանի մասին, որը մեղադրանք է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ուղևորափոխադրումների վերաբերյալ: Մեղադրանքը կայանում էր նրանում, որ ըստ Պալաչի, հիմնադրամի այդ գործնեությունը իր բիզնեսը «խեղդելու» և իրեն շուկայից վտարելու փորձ էր: 
Սա մի փոքրիկ խաբեություն է, կազմակերպված ոչ այդքան հաջողակ աֆերիստի կողմից: Սկսենք նրանից, որ Պալաչը, գրավ դնելով իր հայրական օջախը ու ընկերների տարբեր արժողություն ունեցող գույքը, բացել է «Տրանս կոմֆորտ» և «Քինգ դելյուքս» ուղեվորափոխադրումներ կատարող ընկերությունները:

Հաջորդ քայլով Հարությունյանը որոշել է կապել ընդանուր 4000000 դոլար (!) արժեցող պայմանագիր չինական «Յութոնգ» և «Հայգեր» կազմակերպությունների հետ: Պայմանագիրը ուներ 2 տարվա մարման ժամկետ, և դրա դիմաց արդեն վճարված էր 15% կանխավճար: Ամեն 3 ամիսը մեկ նա պետք է կատարեր վճարում, սակայն ոչ մի անգամ այդ վճարումը տեղի չունեցավ: Այստեղ ծագում է հարց. եթե դու կապել էս 4 միլիոն դոլար արժեցող պայմանագիր, չես ծախսել այն տրանսպորտային ընկերություններիդ վրա , չես մարել գրավ դրած գույքի գումարը, չես վճարել պայմնագրի գումարը, ապա ինչպե՞ս էս դու սնանկ ճանաչվել: Իհարկե նրա համար, որպեսզի ազատվել չինական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորվածություններից և երբեք էլ չվճարել այդ գումարը: Տրամաբանակա՞ն է, այո՛:

Շարունակենք: Ամենավատը այս պատմության մեջ ամենևին իրավախախտումները չեն, ֆինանսական հանցագործությոնները հաճախ են կատարվում, և նա վաղ թե ուշ դրա համար պատասխան կտա: Ամենավատը այն է, որ Պալաչը այնքան ցածր մարդ է, որ սնանկ ճանաչվելով և այդ փողերը «գռփելով» նույնիսկ ծնողների տան վարկը չմարեց՝ վերջիններիս թողնելով բախտի քմահաճույքին: Դե ընկերների գույքի մասին էլ արդեն նույնիսկ խոսք չկա: Եվ ամենաշլացուցիչը այն է, որ նա բանկից ևս մեկ անգամ սնանկ ճանաչվելուց հետո է փող ստացել, որպեսզի կատարի հենց այդ պարտականությունները: Ու էլի ոչինչ, գումարը ինչպես հայտնվեց, այդպես էլ հօդս ցնդեց: Ուղղակի չի կարող առողջ մարդու գլխում տեղավորվել, թե ինչքան ագահ ոչնչություն կարելի է լինել, և այդ ագահության գերին դառնալով՝ անցնել բոլոր բարոյական սահմանները։

Նույնիսկ Պալաչի նախկին ընկեր և միարժամանակ «Քինգ դելյուքս» ընկերության նախկին տնօրեն՝ Արթուր Դալաքյանը հարցազրույցի ժամանակ մի քանի անգամ նշեց, որ իր «ընկերը» օգտագործել է այդ գումարները արտերկրում մեքենաներ ու տուն գնելու, կլինիկա բացելու և այլ բիզնեսներ սկսելու համար: Մի խոսքով՝ բոլորին «քցել ու թռել ա», փողը ծախսելով մե՛կ սեփական հաճույքների, մե՛կ էլ այլ երկրներում բիզնես բացելու և նրանց բյուջեն ընդլայնելու վրա, երբ սեփական պետությանը մի «կոպեկ» անգամ հարկ չի վճարել ՝ ավելին իրեն տարել է կեղծ սնանկացման։

Հիմա էլ այս առնետահոգի մարդը մեղադրում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը իր «խնդիրները» ստեղծելու մեջ: Սա ուղղակի շոկ է առաջացնում, քանի որ հենց Գագիկ Ծառուկյանն էր այն մարդը, որը մարեց իր ծնողների տան վարկը և հետ նվիրեց տունը նրանց ընտանիքին: Հենց Գագիկ Ծառուկյանն է այն մարդը, որը հետ վերադարցրեց Պալաչին իր ավտոլվացման կետն ու բենզալցակայանը: Այսքանից հետո համարձակվել մեղադրել այս մարդուն «շուկայից վտարման» մեջ ուղղակի աբսուրդ է: Աբսուրդ, որին ընդունակ են միայն ամենացածր և ամենահիմար աֆերիստները, որոնք ոչ միայն ոչինչ չեն հասկանում պատվից ու մեծահոգությունից, այլ նաև նման հատկանիշներ ունեցող մարդկանց նախանձում, փնովում ու զրպարտում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular