ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի խարդախությունը բացահայտվում է. Օղակը սեղմվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր հանգամանքներ են ի հայտ գալիս Պալաչի՝ Արթուր Հարությունյանի վերջերս ՀՔԾ-ում ներկայացրած բողոքի առնչությամբ, ինչը թույլ է տալիս արդեն իսկ հստակ ասել, որ այս մարդն ուղղակի խարդախ է ու խաբեբա: Փաստորեն, Պալաչը երախտամոռ լինելով հանդերձ, ոչ միայն չի գնահատել Գագիկ Ծառուկյանի այն մեծահոգի քայլը, երբ նա իր հայրական տունը վերադարձրեց Պալաչի ծնողներին, դեռ մի բան էլ, իր կողմից իրականացրած, կանխամտածված սնանկացման գործընթացում փորձում է մեղավորներ գտնել ի դեմս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի: Այսօր արդեն կա հստակ տեղեկատվություն, որ Պալաչը միտումնավոր է բռնել սնանկացման ուղին, որպեսզի չվճարի պայմանագրով նախատեսված, չինական ընկերությանը վճարվելիք 4 մլն ԱՄՆ դոլար գումարը: Գործից տեղյակ անձի, այդ ժամանակ Պալաչի ընկերությունների տնօրեն հանդիսացող Ա. Դալաքյանի հավաստմամբ, այդ պայմանագրով նախատեսված պարտավորությունների անգամ 1%-ը չի կատարել Պալաչը, իսկ դա արդեն իսկ վկայում է, որ նա ծրագրված կերպով է գնացել սնանկացման: Բացի դա, տարիներ առաջ, երբ Պալաչը նորից նույն հայցով դիմել էր ՏՄՊՊՀ, ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բարեգործական հիմունքներով իրականացվելիք ուղևորափոխադրումները ոչ մի կերպ չեն կարող ազդել շահույթ հետապնդող ընկերության նույն գործունեությանը և դրանից հետո գործը կարճվել է, ինչից հետո էլ նույն Պալաչը հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից, ապավինելով նրա մեծահոգությանը: Բացի դա Պալաչի ընկերությունների գործունեության սպեկտորն այնքան լայն էր, որ միայն այդ երթուղում զուգահեռաբար գործող անվճար երթուղայիններն ուղղակի չէին կարող սնանկացման պատճառ հանդիսանալ, դա էժանագին սուտ է: Եվ անգամ այն ժամանակ, երբ այս ոչնչությունը սնանկացել էր արդեն, Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ մեծահոգություն է դրսևորել և 200.000 ԱՄՆ դոլար առձեռն հանձնել են Պալաչին: Այդ գումարներն այս խաղամոլը կրկին մխսելով, անգամ չի էլ մտածել ինչ-որ կերպ կոմպեսացնել այն վնասը, որը հասցրել էր ինքը իր մտերիմներին ու հարազատներին, նրանց գույքը բանկերին թողնելով: Այսքանից հետո, ինչպես կարող է մարդ կրկին անգամ այդքան թուքումուրը կուլ տալ և փորձել նորից ինչ-որ փոխհատուցումներ ստանալ, առնվազն Պալաչի գիտակցության հետ ինչ-որ բան այն չէ, հակառակ դեպքում նա իր իսկ կողմից տարիներ առաջ կազմակերպված հանցագործ տարրեր պարունակող «աֆիոռան» ջրի երես չէր հանի: Հետազոտվելու կարիք ունի այս մարդն ու շատ լուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular