ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչը ինքն է ունեզուրկ դարձրել իր ծնողներին, բարեկամներին և մտերիմներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Էդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Արթուր Հարությունյանի բողոքի համաձայն ընդունված վարույթի վերաբերյալ նորությունները արդեն տևական ժամանակ է ինչ շրջանառվում է մամուլում։ Ըստ ներկայացված բողոքի Արթուր Հարությունյանը իրեն պատկանող ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սննկացման մեջ մեղադրում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին նույն երթուղիով անվճար ավտոբուսներ տրամադրելու համար։ Հանրությանը Պալաչ մականունով հայտնի Արթուր Հովհաննիսյանը տարիներ շարունակ թաքնված մնալուց հետո հանկարծակի հայնտվում է և հանդես է գալիս ամպագոռգոռ հայտարարություններով։

Հարկ եմ համարում նշել, որ վերջինիս հնչեցրած ոչ մի բառ իրականությանը չի համապատասխանում, և իր ընկերությունների սնանկացման միակ մեղավորը հենց ինքն է։ Իսկ հիմա պարզաբանենք թե ինչու:

Պարզվում է, որ տարիներ առաջ Պալաչը իր հարազատների և ընկերների գույքը գրավի տակ դնելով վերցրել է խոշոր վարկեր՝ սեփական բիզնեսներում ներդրումներ կատարելու նպատակով։Եվ որոշ ժամանակ անց այդ բիզնեսներից ստանալով որոշակի շահույթ, գերադասել է այցելել խաղատներ, գնել թանկարժեք մեքենաներ մոռանալով վարկերի մարման մասին։ Անպարտաճանաչ և «անթասիբ» լինելուց զատ, Պալաչը ապացուցել է իր ստորության մասին, քանի որ հայրական տունը գրավի տակ լինելու պատճառով նրա հայրն ու մայրը հայտնվել են դրսում, իսկ ինքը բոլորին թողնելով անորոշ իրավիճակում թողել և հեռացել է երկրից։ Եվ հենց այդ ժամանակ Պալաչի ծնողներին օգնության ձեռք է մեկնել Գագիկ Ծառուկյանը և բացի այն, որ վերադարձրել է տունը, նաև առգրավվումից է փրկել Պալաչի բենզալցակայանը և ավտոլվացման կետը։ Ինչպես բնութագրել մի մարդու, ով կորցնելով բոլոր տեսակի սրբությունները, ծնողներին թողել է անօթևան ու հեռացել է երկրից, ի՞նչ է դա, եթե ոչ ստորություն։

Եվ այդ բոլոր օգնություններին Արթուր Հովհաննիսյանը այս կերպ է պատասխանում, ինչպես վայել է իսկական անշնորհակալ մարդուն։ Այսքանից հետո ո՞վ է ում դարձրել ունեզուրկ, մի մարդ ով իր բոլոր մերձավորներին թողել է ձեռնունայն և անհետացե՞լ է, թե այն մարդը ով այդ ծանր պահին օգնության ձեռք է մեկնել առանց որևէ շահի։
Իսկ այն, որ Պալաչի ընկերությունների սննկացման հետ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը որևէ կապ չունի, դրանում որևէ կասկած լինել չի կարող, քանի որ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունն ու անվճար ավտոբուսները այժմ էլ նույն երթուղիում են և դեռ այսքան ժամանակ որևէ խնդիր չի եղել ու չի էլ լինի։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular