ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գառան դիմակ հագած գայլը փորձում է խեղաթյուրել իրականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գարեգին Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ անհայտությունից ի հայտ եկած Արթուր Հարությունյանը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է Պալաչ անունով, փորձել է Գագիկ Ծառուկյանին մեղադրել իր բիզնեսը յուրացնելու մեջ: Հասկանալի է, այսօր բազմաթիվ ձախողակ անձինք, ովքեր ուզում են իրենց դրսևորել այնպիսի ոլորտներում, որոնցից բան չեն հասկանում, փորձում են իրենց ձախողումների պատճառը բարդել այլ մարդկանց վրա:

 

Սա հենց այդ դեպքերից է: Պալաչ անունը արդեն շատ բան է ասում այս անձի մասին և բավական է, որպեսզի նրա որևէ ասածը լուրջ չընկալվի: Առավել ևս լուրջ չէ Ծառուկյանին մեղադրել ինչ-որ բան յուրացնելու մեջ, այն դեպքում, երբ Ծառուկյանի անունը հանրության մոտ այսօր ասոցացվում է միայն մարդկանց օգնելու, նրանց տարբեր խնդիրները լուծելու հետ: Թե ինչի հետ կարող է ասոցացվել Պալաչ անունը հանրության մոտ, մնում է միայն գուշակել:

Իրականում բիզնես անելու դաշտում լիովին ձախողակ Պալաչը այսօր ուղղակի ուզում է ծածկել իր մեղքերը՝ ամեն ինչում անհիմն կերպով մեղադրելով Գագիկ Ծառուկյանին: Ինչպես ասում են, պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է և Պալաչը փորձում է օգտվել հենց այս մեթոդից: Այնինչ փաստերը ճիշտ հակառակն են պնդում:

Այսպես, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված անվճար երթուղին գործում է 2009 թվականից, այնինչ Պալաչը իր երթուղային բիզնեսը հիմնել է 2012 թվականին, և Պալաչի կողմից՝ անվճար երթուղու ու իր բիզնեսի սնանկացման միջև զուգահեռները անցկացնելը արդեն իսկ ծիծաղելի է: Բազմաթիվ անձինք, ովքեր գիտեն Պալաչին, կարող են փաստել, որ նա իր բիզնեսից ստացած եկամուտները ուղղակի մսխել է տարբեր ժամանցի վայրերում՝ փոխանակ դրանով սպասարկեր բիզնեսի կարիքները: Անհաջողակ, անհեռատես բիզնեսմենը, ով ինքն է դարձել իր սնանկացման պատճառը, այսօր փորձում է ամեն ինչում մեղքը բարդել Ծառուկյանի վրա:

Ավելին, շատերը կարող են փաստել, որ Պալաչը բիզնես հիմնելու համար վարկը ձեռք է բերել իր մտերիմների, հարազատների ու բարեկամների գույքը և անգամ հայրական տունը գրավի տակ դնելով, ապա սնանկանալուց հետո պարզապես թողել է նրանց դրսում, փողոցում և հեռացել երկրից: Սա տարրական պատասխանատվության բացակայություն է մտերիմների, հարազատների և անգամ սեփական ծնողների հանդեպ: Այսօր Գագիկ Ծառուկյանն է Պալաչի ծնողներին ապահովել տնով և եկամտի աղբյուրով, այն դեպքւոմ, երբ ոչ մի բարոյական պատասխանատվություն նրանց հանդեպ չունի, մինչ նրանց որդին ծնողներին թողած՝ արտերկրում է ապրում: Փաստորեն Պալաչը ինքն է ունեզուրկ դարձել իր մտերիմներին, հարազատներին և նույնիսկ իր ծնոնղրեին, իսկ այսօր դրա մեջ մեղադրում է Ծառուկյանին, այն դեպքում, երբ Ծառուկյանը հարյուրավոր ընտանիքների, այդ թվում Պալաչի հորն ու մորը անձամբ իր միջոցներով է ապահովել բնակարաններով: 

 

Պալաչի մասին այսքան չէինք գրի, եթե նա չփորձեր սեփական սխալները քողարկելով ուրիշին մեղադրել դրանց համար: Այսքան ժամանակի ընթացքում, մինչ Պալաչը իր ձեռքով ունեզուրկ դարձրած սեփական բարեկամներից ու մտերիմներից թաքնվում է արտերկրում, փոխանակ փսրձեր հասկանալ իր սխալները և հետևություն աներ, դեռ շարժվում է նույն ճանապարհով, իր անլրջությունը, եկամուտները մսխելն ու անարդյունավետ բիզնես անելը փորձելով թաքցնել՝ Գագիկ Ծառուկյանին զրպարտելով: Վստահ ենք, ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը և ցույց կտա, թե ով է Պալաչը իրականում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular