ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իր իսկ հարազատների ունեզրկման պատճառ դարձած Պալաչը զուրկ է բարոյական չափանիշներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում ներքաղաքական կարևոր իրադարձությունների սպասման ֆոնին, քննարկումներ էին ծավալվել նաև մի դեպքի առնչությամբ, որին հասարակական հնչեղություն հաղորդելու դրդապատճառն հենց հասարակական շահն էր: Խոսքը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնդրամի կողմից տարիներ շարունակ ուղևորափոխադրում իրականացնող անվճար երթուղայիններին է վերաբերվում և այս համատեքստում դժար է գտնել գեթ մեկ պատճառ, որը այս նախաձեռնությունը գորշ երանգների ներքո կներկայացներ: Սակայն վերջերս հայտնվեց Արթուր Հարությունը, ով հանրությանը հայտնի է որպես Պալաչ մականվամբ, ոչ ստաբիլ վարքագծով, չստացված մի բիզնեսմեն, հայցով դիմել էր ՀՔԾ, պատճառաբանելով, թե իր տարիներ առաջ սնանկացման բուն պատճառը հենց նույն բարեգործական հիմնադրամի երթուղայիններն են և այդ հանգամանքը հաշվի առած ցանկանում է փոխհատուցում: Պալաչին ճանաչողները կփաստեն, որ նա էքսցենտրիկ բնավորության տեր անձնավորություն է, անգամ ժամանակին նա մեկ անգամ ևս հայտարարել էր, որ բարեգործական ներթուղայինները չարիք են, բայց երբ հանդիպեց հասարակակն խորը դժգոհության ալիքի, եթերից ներողություն խնդրեց անձամբ Ծառուկյանից և հավելեց, որ իրականում կա բարեգործական երթուղայինների կարիքը: Պալաչին ճանաչողների հավաստմամբ, հենց նրա վարած սխալ բիզնես-քաղաքականության արդյունքում է, որ նա տուժել և սնանկ է ճանաչվել: Գործից ստացված շահույթ Պալաչը փոխանակ ուղղեր բանկերից վերցրած խոշոր վարկերի ու դրանց տոկոսների մարմանը, այս «լոպազը»իրեն այնպիսի ճոխություններ էր թույլ տալիս, որն անգամ հաջողակ բիզնեսմենները չեն անում: Խաղատներում փողերը մսխելուց բացի, այս անհեռատես «բիզնեսմենմը» գումարների մի մասն էլ հանում էր երկրից, որպեսզի այլ բիզնես հիմնի: 
Հանգամանքներ կան, որոնց ուսումնասիրության արդյունքում փաստացի կարելի է համոզվել, որ բարեգործական հիմնդարամի կողմից տրամադրված երթուղայինները բացարձակ կապ չունեն Պալաչի ունեզրկման հետ: Նախ դրանք գործել են շատ ավելի վաղուց, քան այս շառլատանը կսկսեր իր գործունեությունը, այսինքն անվճար երթուղայինների հայտնվելը ուղղակիորեն չի կարող միտումնավոր լինել, առնվազն պայծառեսական ունակություններ են պետք երեք տարի հետո պատկերացնելու համար: Մյուս կողմից, այն ընկերությունը՝ «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն, որը ներկա պահին իրականացնում է այդ ուղևորափոխադրումները բարեգործական երթուղայինների նույն գրաֆիկին զուգահեռ, ունի ստաբիլ եկամուտ և սնանկացման մասին անգամ խոսք գնալ չի կարող: Ստացվում է Պալաչը ուղղակի լկտիաբար ստում է և դա անում է այն դեպքում, երբ փաստերը առավել քան ակնհայտ են ու խոսուն: Անգամ այն ժամանակ, երբ Պալաչը փոխհատուցում էր ստացել իր սնանկացումից հետո, իր ծնողներին դրսում թողեց ու փախավ Հայստանից: Բանն այն է, որ այս ստախոսը գրավ էր դրել իր և իր հարազատների ունեցվածքը և երբ սնանկ է ճանաչվել, դրանք հայտնվել են բանկի ենթակայության տակ: Երբ դրա մասին տեղեկանում է Գագիկ Ծառուկյանը, նա հետ է գնում Պալաչի հայրական տունը, բենզալցակայանն և ավատոլվացման կետն ու վերադարձնում է անօթևան մնացած Պալաչի ծնողներին: Եվ հիմա այս երախտամոռը, մի կողմ դնելով մարդկային բարոյականությունը անհիմն մեղադրականներ է հնչեցնում մի մարդու հասցեին, ով ոչ միայն կապ չունի Պալաչի անհաջողությունների հետ, դեռ մի բան էլ օգնության ձեռք է մեկնել, երբ նրա ծնողներն անելանելի վիճակում էին հայտնվել:
Այսօր սակայն, ինչ-որ ցածր վարկանիշով լրատվական կայքերով, Պալաչը ևս մեկ հայտարարություն է տարածել, որտեղ կրկին շարունակում է Ծառուկյանին մեղադրել իր ունեզրկման մեջ: Այս մարդու մոտ իրոք ժամանակից շուտ է այցելել ծերունական մառազմը, խոսում է մի բանից, ինչում ինքը լավ մասնագիտացված է: Հենց նրա երեսից է, որ այսօր ժամանակին նրան վստահած ընկերներն ու հարազատները, զրկվել են իրենց գույքից ու հենց ինքն է դարձել մի շարք մարդկանց ունեզրկման պատճառ և հիմա անբարոյականի նման ինչ-եր առարկություններ է ներկյացնում մեկին, ով իր ծնողներին է օգնել ժամանակին: 
Սրբություն չհարգող մարդու խոսքը գռոշի արժեք չունի, առավելևս երբ դա զուրկ է որևէ տրամաբանությունից և ոչ այլ ինչ է, քան էժանագին զրպարտանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular