ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պտղնիում ամառանոցի վաճառքը ամուսինների համար ճակատագրական է եղել. կինը սպանվել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սերգեյ Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:

57-ամյա Սերգեյ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դատարանն ապացուցված է գնահատել հետևյալը:

Սերգեյ Գրիգորյանն իր բնակարանում ապօրինի պահել է ատրճանակ, ինքնաձիգ, փամփուշտներ, մարտական նռնակներ:

2010 թվականին Սերգեյ Գրիգորյանն իր կնոջ հետ գնացել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղ: Հետաքրքրվել են վաճառվող մի ամառանոցով, հետագայում այդ ամառանոցը գնելու մտադրությամբ մտել են ներս, ծանոթացել են ամառանոցի տերերի՝ ամուսիններ Գրիգորի ու Վարդուհու հետ:

Ամառանոցը նայելով՝ Սերգեյ Գրիգորյանն ու կինը հրաժարվել են այն գնելու մտքից, սակայն շփումը Գրիգորի ու Վարդուհու հետ շարունակել են:

Հետագայում նրանք ընտանիքներով մտերմացել են, հաճախակի են հանդիպել ինչպես Պտղնիում, այնպես էլ Երևանում՝ փոխադարձ այցելությունների ժամանակ:

2014 թվականի մայիսի 7-ին, ժամը 12-ի սահմաններում Վարդուհին զանգահարել է Սերգեյին, խնդրել է հանդիպել, բայց այնպես, որ հանդիպման մասին չիմանան իրենց ընտանիքներում:

Սերգեյն իր անձնական օգտագործման «Ֆորդ» մեքենայով ժամը 13-ի սահմաններում հանդիպել է Վարդուհուն: Մեքենայով նրանք մեկնել են Սերգեյին պատկանող՝ Արարատի մարզի Նոր Կյուրի գյուղում գտնվող ամառանոց:

Ճանապարհին, ըստ Սերգեյի, Վարդուհին նրանից 10 հազար դոլար է խնդրել: Սերգեյը մերժել է: Վարդուհին պնդել է իր ցանկությունը, սպառնացել է, թե գումարն իրեն չտալու դեպքում ինքը կզանգի ամուսնուն ու կհայտնի, իբր Սերգեյն իր սիրեկանն է: Սերգեյը նորից է մերժել, ինչի արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել:

Մեքենայի դանդաղ ընթացքի ժամանակ Վարդուհին բացել է մեքենայի առջևի աջ դուռը, դուրս է ընկել մեքենայից:

Կարծելով, թե նա ցանկանում է զանգել ամուսնուն, Սերգեյը մեքենան կանգնեցրել է, մոտեցել է Վարդուհուն, փորձել է նրան նորից նստեցնել մեքենա: Այդ ընթացքում կինն աղմկել է, դիմադրել: Եվ Սերգեյն իր մոտ եղած ատրճանակով 50-100 սմ հեռավորությունից մեկ անգամ կրակել է Վարդուհու մեջքին:

Ապա նա Վարդուհուն հրել, գցել է մեքենայի հետևի նստատեղին, ցանկացել է նստել մեքենա, բայց տեսել է, որ Վարդուհին բացել է հետևի դուռն ու փորձում է դուրս գալ մեքենայից: Միևնույն ժամանակ նա գոռգոռացել է:

Սերգեյը ցանկացել է դադարեցնել գոռգոռոցը և կնոջը սպանելու դիտավորությամբ ատրճանակով երկրորդ անգամ կրակել է նրա կրծքավանդակին: Այդ կրակոցից հետո Վարդուհին էլ ձայն չի հանել, ընկել է մեքենայի հետևի նստատեղին:

Սերգեյը նստել է մեքենայի ղեկին, ուղևորվել Նոր Կյուրի գյուղի իր ամառանոց՝ ճանապարհին գիտակցելով, որ Վարդուհին կրակոցներից մահացել է:

Տեղ հասնելով՝ Սերգեյ Գրիգորյանը մեքենան կանգնեցրել է ամառանոցի դիմաց, որոշ ժամանակ ննջել է: Ժամը 17-ի սահմաններում նա արթնացել է, նույն մեքենայով Վարդուհու դիակը տեղափոխել է ամառանոցից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող ծիրանանոցի տարածք, որտեղ մեքենան կանգնեցրել է իր կողմից ավելի վաղ փորած չորս փոսերից մեկի մոտ: Նա ուսերից քաշելով՝ մեքենայից հանել է կնոջ դիակը, գցել է այդ փոսի մեջ ու իր հետ վերցրած բահով հող է լցրել, ծածկել է փոսը:

Ժամը 19-ի սահմաններում Սերգեյն իր մեքենայով շարժվել է դեպի Երևան՝ ճանապարհին նետելով Վարդուհու պայուսակը: Նա գնացել է տուն: Հաջորդ ամբողջ օրը գտնվել է տանը:

Մյուս օրը՝ մայիսի 9-ին, քանի որ նախապես հարևանուհիների հետ պայմանավորվել էր, որ նրանց տանելու է իրենց ամառանոց, առավոտյան մաքրել է մեքենայի հետևի նստատեղին եղած արյան հետքերը, նստատեղի վրա ծածկոց է գցել:

Ժամը 9-ի սահմաններում կնոջ, հարևանուհու և վերջինիս աղջիկների հետ ուղևորվել են Նոր Կյուրի գյուղ՝ իրենց ամառանոց: Կեսօրին ամառանոցում նրանց այցելել է Վարդուհու ամուսինը: Նա ասել է, որ Վարդուհին մի քանի օր է՝ չկա, հետաքրքրվել է նրանով: Սերգեյն ու կինն ասել են, թե Վարդուհու մասին տեղեկություն չունեն:

Սերգեյն ամառանոցում իրեն պահել է հանգիստ, ոչ ոք ոչինչ չի կասկածել…

Հաջորդ օրը Սերգեյը կանանց թողել է ամառանոցում, ինքը վերադարձել է Երևան: Մեքենան թողել է Մուրացանի փողոցում, ինքը գնացել է իրենց բնակարան, պայուսակի մեջ է լցրել բնակարանում պահված զենք-զինամթերքը, տաքսիով վերադարձել է իր մեքենայի մոտ, նստել է մեքենա, որ զինամթերքը տանի, ինչ-որ աղբավայր նետի, այդ ժամանակ նրան են մոտեցել ոստիկանության աշխատողներն ու զենքերով հանդերձ՝ նրան բերման են ենթարկել ոստիկանություն:

Սերգեյ Գրիգորյանն ընդունել է, որ ինքն է կրակել Վարդուհու վրա, սակայն դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ իրենք հանդիպել են Վարդուհու խնդրանքով: Հանդիպման ժամանակ Վարդուհին եղել է խառնված վիճակում: Նա է առաջարկել, որ գնան իրենց ամառանոց՝ Նոր Կյուրի, այնտեղ հանգիստ խոսեն:

Վարդուհին ասել է, թե ցանկանում է ամուսնուց հեռանալ, մեկնել Մոսկվա, դրա համար իրեն 10 հազար դոլար է պետք:

Ըստ Սերգեյի՝ նախկինում Վարդուհին իրենից երբեք գումար չէր ուզել, Վարդուհին էլ իրեն գումար չէր տվել: Ինքը մերժել է նրան՝ ասելով, թե գումար չունի:

Վարդուհին, ըստ Սերգեյի, սկսել է սպառնալ, թե կզանգի ամուսնուն ու իր կնոջը, կասի, որ Սերգեյն է իր կամքին հակառակ ամառանոց տարել, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Սերգեյն ասել է՝ քանի որ Վարդուհին հիստերիայի մեջ էր ընկել, իր մոտ առաջացել է խառնաշփոթ վիճակ: Գոռալով ասել է, թե ինքը հետ է գնում Երևան: Մեքենան դանդաղ է վարել, ու Վարդուհին բացել է մեքենայի դուռը և ծնկների վրա ընկել է գետնին: Ինքն անմիջապես արգելակել է մեքենան, տեսել է, որ հեռախոսը Վարդուհու ձեռքին է, մտածել է, թե նա արդեն զանգում է ամուսնուն: Վարդուհին, ըստ Սերգեյի, գոռացել է՝ իմ ձեռքից չես պրծնի, ամբողջ աշխարհում խայտառակ կանեմ, թող գան ամառանոցում մեզ բռնացնեն:

Սերգեյի խոսքերով՝ Վարդուհու ասածներից իր աչքերի առաջը սևացել է, ինքն իջել է մեքենայից, մոտեցել է Վարդուհուն, նրան հրելով նստեցրել է մեքենա: Նկատել է, որ Վարդուհին հեռախոսը մոտեցրել է ականջին, ցանկանում է ինչ-որ մեկին բան ասել: Իր ուղեղում խառնաշփոթ է առաջացել, ինքը գոտկատեղից հանել է ատրճանակը ու մեկ անգամ մոտ տարածությունից կրակել է Վարդուհու վրա՝ մեջքի հատվածում:

Վարդուհին, ըստ Սերգեյի, մի պահ հանգստացել է: Ինքը փակել է մեքենայի դուռը: Բայց այդ պահին Վարդուհին բացել է մեքենայի հետևի դուռը, ուժեղ գոռացել է, թե իրեն բռնաբարում են, սպանում են: Այդ գոռգոռոցից ինքը խառնվել է իրար, Վարդուհու ճակատից հրել, նրան նստեցրել է, և իրենց ձեռքերի անկանոն շարժումների արդյունքում հնչել է երկրորդ կրակոցը: Վարդուհին դեմքով ընկել է մեքենայի նստատեղին: Նա լռել է, բերանից արյուն է եկել:

Սերգեյի պնդմամբ՝ Վարդուհու վրա կրակելու հիմնական շարժառիթը եղել է նրա կողմից արված շանտաժը: Ինքը հստակ չի գիտակցել, թե ինչպես է դա կատարվել: Նստել է մեքենայի ղեկին, մի քանի անգամ մեքենայով պտտվել է, հետո գիտակցել է, որ դիակը մեքենայի մեջ է, վերադարձել է իր ամառանոց, բացել է դարպասը, մեքենան ներս է տարել, ինքը նստել է բակում ու քնել է:

Ուշքի է եկել ու տեսել, որ ցնցուղով ծաղիկներ է ջրում: Նորից հիշել է, որ մեքենայի մեջ դիակ կա, մեքենան վարել է հարևան ծիրանանոց: Ինքը ժամանակին ցանկանում էր գնել այդ ծիրանանոցը, նույնիսկ այնտեղ չորս մեծ փոս էր փորել, որ տուն կառուցի: Բայց ծիրանանոցի տիրոջ հետ համաձայնության չէր եկել գնի հարցում: Վերջինս պահանջում էր, որ ինքը փոսերը լցնի: Ահա և ինքը դիակը գցել է փոսերից մեկի մեջ, հետը վերցրած բահով փոսը ծածկել է: Երևան վերադառնալիս դեն է նետել Վարդուհու պայուսակը…

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդուհու ամուսինը, հայտնել է, որ իրենք 33 տարվա ամուսիններ են եղել: Երբ ծանոթացել են Սերգեյի ու նրա կնոջ հետ, սկսել են մտերմություն անել, բայց հաճախակի հանդիպումների արդյունքում ինքը հասկացել է, որ իրենք համապատասխան ընկերներ չեն, սահմանափակել է նրանց հետ հանդիպումները:

Դեպքի օրն ինքը կնոջ հետ նրա խնդրանքով Պտղնիից եկել է Երևան: Վարդուհին ասել է, թե պիտի հանդիպի ընկերուհուն ու գնումներ պիտի անի: Ինքը գնացել է անձնական գործերով: Երբ մեկ-մեկուկես ժամից զանգել է Վարդուհուն, նրա ձայնը տարօրինակ կերպով դողացել է: Հետո անընդհատ զանգել է, նրա հեռախոսն անջատված է եղել:

Ինքը կասկածել է, որ ինչ-որ վատ բան է կատարվում: Ժամը 20-ի սահմաններում ինքը գնացել է ոստիկանություն, հայտարարություն է տվել կնոջ կորչելու վերաբերյալ:

Հաջորդ օրը զանգել է Սերգեյին ու նրա կնոջը, նրանք զանգերին չեն պատասխանել:

Մայիսի 9-ին գնացել է նրանց տան մոտ, մեքենան բակում չտեսնելով՝ գնացել է նրանց ամառանոց: Այնտեղ նրանց հարցրել է Վարդուհու մասին: Ասել են, թե տեղեկություն չունեն, բայց Սերգեյի ծիծաղն իրեն կեղծ է թվացել: Ցույց չի տվել, որ նրանց է կասկածում:

Հաջորդ օրը իրեն հրավիրել են ոստիկանություն, ինքն իմացել է, որ, իրոք, Սերգեյ Գրիգորյանն է սպանել Վարդուհուն:

Դեպքից հետո իր որդուց լսել է, որ մոր պատմելով՝ վերջինս Սերգեյին պարտքով 4 հազար դոլար էր տվել, իսկ երբ պահանջել էր այդ գումարը, Սերգեյը հրաժարվել էր վերադարձնել:
Մանրամասն՝ 1in.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular