ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թագուհիների սրահ, ուր գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս. «Queen’s gallery»-ին կընդգծի ձեր գեղեցկությունը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղեցկությունը ֆիզիկական վիճակ չէ: Գեղեցկությունը ներքին զգացողություն է, որն արտացոլվում է ձեր աչքերում: Կինոյի թագուհի Սոֆի Լորենի խոսքերն են, որոնք պլաստիկ վիրահատությունների, դիմահարդարում կոչվող հրաշքի այս դարաշրջանում միգուցե շատերի համար այլևս չափանիշ չեն:

Դիմահարդար Տաթև Ջանվելյանն ամեն օր բազմաթիվ հաճախորդներ է ունենում: Անկեղծանում է` մարդկանց հետ շփումն ու նրանց բնավորությունը փոխում է  գեղեցկություն ասվածի ընկալումը:

 

 Տաթևն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է դիմահարդարմամբ, բայց արդեն երկու ամիս է` իր սեփական գեղեցկության սրահն է տնօրինում, միաժամանակ նաև նույն սրահում զբաղվում սիրելի գործով: Կորյունի 3/3 հասցեում գտնվող «Queen’s gallery» գեղեցկության սրահի անվանումը պատահական չէ:

«Թագուհիների սրահ` գալիս են ու գեղեցկացած դուրս գալիս»,-ասում է Տաթևն ու հավելում` փորձել են մատչելի գներ սահմանել, որ բոլորը կարողանան օգտվել ծառայություններից. «Ոտնահարդարում, թարթիչների լիցք, վարսահարդարման տարբեր մասնագետներ: Ունենք նաև հոնքերի մասնագետ, շուտով նաև տատուի ծառայություն կունենանք:Մեզ մոտ որակյալ նյութերով բարձր ծառայություն է մատուցվում: Առհասարակ, մարդկանց մի մասը սիրում է նուրբ, թեթև դիմահարդարում, մյուս մասն ավելի արևելյան, արտահայտիչ դիմահարդարման սիրահար է: Մեզ մոտ տարբեր մասնագետներ տարբեր ձեռագրեր ունեն: Աշխատանքի չենք ընդունել նույն ձեռագիրն ունեցող մարդկանց, որ մարդկանց հեշտ լինի սպասարկել»:

Տաթև Ջանվելյանն ընդգծեց, որ դիմահարդարման համար անհրաժեշտ նյութերը Հայաստանից գրեթե չեն գնում:

«Բոլոր նյութերն ԱՄՆ-ից ենք բերում: Պատենդ, առավել ևս, չունենք: Նյութերից հասկացող մարդը միանգամից հասկանում է, թե ինչպիսի որակյալ նյութերով ենք աշխատում»,-նշեց նա:

Թեև նյութերը որակյալ են, բայց գեղեցկության սրահի տնօրենը հավաստիացնում է` գնային քաղաքականության վրա այդ հանգամանքը չի արտացոլվում:

Տաթև Ջանվելյանը նկատում է` կարող է բիզնեսի տեսանկյունից սխալ է, բայց հաճախ է մարդկանց դրության մեջ մտնում. «Ամեն դեպքում, պետք է որոշ չափով մտնել մարդկանց դրության մեջ և որոշ դեպքերում սահմանվածից մի փոքր ավելի մատչելի գնով ծառայություն մատուցել»:

Մասնագետի խոսքով` երեկոյան դիմահարդարումը առօրյայից տարբերելու միջոց է:

«Չեմ ընդունում, որ առօրյայում արտահայտված դիմահարդարում է լինում: Եթե, իհարկե, դեմքի խնդիր կա, կարող են տոնային քսուկներով ծածկել: Իսկ եթե ոչ, ապա միայն լցրած թարթիչներն ու շրթներկը բավարար են: Տոնային քսուկը շոգ եղանակին ցանկալի չէ: Իսկ երբ ամեն օր նույն երեկոյան դիմահարդարմամբ ես ներկայանում, երեկոյան առիթի ժամանակ չես տարբերվում առօրյայի քո կերպարից»,-ասաց նա:

 

Մասնագետը զավեշտալի դեպքերի էլ է ականատես լինում.

«Լինում են դեպքեր, երբ խիտ թարթիչ ենք դնում, և այդ խիտ թարթիչների վրա նույնքան խիտ ևս մի խմբաքանակ են ցանկանում ավելացնել: Առաջնորդվում են`«դե,  որ փող ենք տվել, ինչքան կարանք` դնենք» սկզբունքով: Նման մարդկանց որքան էլ ասես`այդպես  գեղեցիկ չէ, չեն լսի»:

Տաթև Ջանվելյանը մի մտահոգություն էլ ունի:

«Հայուհիները գնալով իրար են նմանվում, ինչն այդքան էլ չեմ ընդունում: Եթե պլաստիկ վիրահատության կարիք կա, իհարկե, գեղեցիկ է: Դա նաև իրենց ինքնագնահատականն է բարձրացնում: Բայց այդ ամենը գեղեցիկ է, եթե չափը չեն անցնում»,-ասաց նա:

Դիմահարդարը խորհուրդ է տալիս առհասարակ չառաջնորդվել նաև հետևյալ սկզբունքով. «Հայերի մոտ շատ տարածված է հետևյալ մոտեցումը. երբ թանկ է, ասում են` թանկ է, իսկ երբ ծառայության գինն իջեցնում ես` ասում են` ուրեմն, վատ նյութերով են աշխատում: Բացի այդ` այս ոլորտում կա մի խնդիր. առհասարակ հարսնացուների դեպքում նույն  ծառայությունն ավելի թանկ է արժենում զուտ այն բանի համար, որ նրանց պարագայում դիմահարդարումն ավելի մանրակրկիթ աշխատանք է ենթադրում:  Հարսնացուները գեղեցկության սրահներ են զանգահարում ու ծառայությունից ավելի մատչելի օգտվելու համար որպես հարսնացու չեն ներկայանում: Այս խնդիրը մեզ մոտ բացառելու համար շատ թանկ գներ չենք սահմանել, որ բոլորին հասանելի լինի: Ավելի լավ է հարսնացուն ոչ թե խաբելու, այլ իր այդ առանձնահատուկ օրվա մասին մտածի: Թող նորմալ գին լինի, բայց  իր օրը չփչանա, լարված չլինի»:

Գեղեցկության սրահ մուտք գործելուց հետո առաջին իսկ հայացքից աչք են շոյում սրահի ներդաշնակ գույները, մթնոլորտը, որից բաժանվելն այդքան էլ հեշտ չէ:

Տաթև Ջանվելյանը բացում է փակագծերը. «Երբ սկսեցինք  աշխատել սրահի վերանորոգման վրա, որոշեցինք, որ դիզայնը չպետք է ճնշող լինի: Հիմա յուրաքանչյուր այցելու ասում է` գեղեցիկ ու լավ միջավայր է: Բայց չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե գեղեցիկ կահավորումը ենթադրում է նաև ծառայությունների բարձր գին: Սրահի գեղեցկությունը մեր ծառայությունների գների հետ կապ չունի: Այն սպասարկման հետ է առնչվում: Նպատական այն է, որ մարդիկ հաճույքով և գեղեցիկ միջավայրում օգտվեն մեր ծառայություններից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular