ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անակնկալ է պատրաստել սեպտեմբեր ամիսը կենդանակերպի բոլոր նշանների համար

ՖՈՏՈ

Խոյ. Սեպտեմբերին Խոյերն ամպերում են թռչելու: Ձեր համար սկսվում է ռոմանտիկ և երազկոտ ժամանակաշրջան: Դրա շնորհիվ ձեր երևակայությունը կսրվի: Ամսվա սկզբում մեծ է երկրորդ կեսին գտնելու հավանականությունը: Բացի այդ, Խոյերին բոլոր իրենց նախաձեռնություններում կաջակցեն ընտանիքի բոլոր անդամները:

Ցուլ. Սեպտեմբերին Ցուլերը շատ ժամանակ կտրամադրեն իրենց ընտանիքին: Հիանալի հարաբերություններ են սպասում զույգի հետ: Այս ամիս ձեզ ավելի շատ հանգիստ է պետք, այդ պատճառով մեծ հաջողություններ աշխատանքի վայրում մի սպասեք: Բացի այդ, Ցուլերը իրենց արտաքինով մեծ ուշադրություն կգրավեն և անասելի գեղեցիկ կլինեն:

Երկվորյակ. Երկվորյակների համար բարենպաստ ժամանակաշրջան է սկսում կարյերայի որորտում: Հեշտությամբ կապեր կհաստատվեն մարդկանց հետ: Երկվորյակների մոտ ձգտում կառաջանա դեպի նոր գիտելիքներ և զարգացում: Եթե դա գրագիտորեն օգտագործել, ապա կարելի է կարերայում նշանակալի աճ գրանցել:

Խեցգետին. Խեցգետինների մոտ ամեն ինչ այդքան էլ կատարյալ չի լինի զույգի հետ: Բացի այդ նրանց մոտ ցանկություն կհայտնվի ամեն ինչ վերցնել վերահսկողության տակ, ինչն այդքան էլ լավ չի լինի նրանց համար: Դուք լի եք լինելու էներգիայով և կեսնական ուժով: Դրա շնորհիվ կկարողանաք կյանքի որոշ բնագավառներում հաջողության հասնել:

Առյուծ. Ամբողջ սեպտեմբերին Առյուծները փայլելու են՝ իրենց վրա պահելով շրջապատի ուշադրությունը: Ձեր մեջ էներգիան եռալու է: Առյուծների մոտ շատ պլաններ են հայտնվելու, որոնց իրականացումը նրանք ամբողջությամբ իրենց ձեռքը կվերցնեն: Կգա մեկ օր, երբ դուք բավական անկեղծ կլինեք ինքներդ ձեր հանդեպ, ինչը կօգնի ձեզ լուծել շատ խնդիրներ:

Կույս. Կույսերը փոքր-ինչ ծույլ ամիս կունենան: Դուք ցանկանում եք ամբողջ ամիս բազմոցին անցկացնել հեռուստացույցի դիմաց, այդ պատճառով հաջողություններ աշխատանքում ակնկալել պետք չէ: Չնայած դրան, դուք հաճախ կշփվեք ընկերների հետ: Նրանք ձեր հետ կկիսվեն իրենց գաղտնիքներով և օգնություն կխնդրեն:

Կշեռք. Շփման առումով սեպտեմբերը հաջող է Կշեռքների համար: Դուք մշտապես փնտրելու եք աղմկոտ ընկերակցություն: Սակայն մեծ թվով նոր ծանոթությունների ձեռք բերման հետ մեկտեղ այս ամիս կամրապնդվեն ձեր հարաբերությունները հին ընկերների հետ: Կգա ժամանակը, երբ դուք կցանկանաք ընկնել հիշողությունների գիրկը և հիշել անցյալը:

Կարիճ. Կարիճների մոտ սեպտեմբերին խնդիրներ կառաջանան անձնական կյանքում: Ձեր զույգը ձեզ խանդելու է: Միաժամանակ Կարիճներն իրենց միշտ վստահ են զգալու: Այդ վստահությունը կօգնի որոշ նոր օգտակար ծանոթություններ ձեռք բերել և առաջ գնալ կարիերայի աստիճանով:

Աղեղնավոր. Բոլորը ուշադրությամբ լսելու են այն, ինչ ասում են Աղեղնավորները սեպտեմբերին: Շատերը անխոս ընդունելու են ձեր խորհուրդները և ամբողջությամբ հաշվի առնելու այն: Դուք շատ առիթներ եք ունենալու հպարտանալու ձեր ընտանիքի համար և մասնավորապես երեխաների:

Այծեղջյուր. Այծեղջյուրներին լարված ամիս է սպասվում: Հանգստություն է պարգևելու շփումը մոտիկ մարդկանց հետ, ովքեր ամբողջությամբ ձեզ աջակցելու և օգնելու են: Աշխատավայրում տիրելու է փոքր-ինչ լարված մթնոլորտ: Ամենայն հավանականությամբ ձեր վրա լրացուցիչ պատասխանատվություն է դրվելու:

Ջրհոս. Ջրհոսների համառությունը սեպտեմբերին կարող է նրանց դեմ խաղալ: Այդ հողի վրա կոնֆլիկտներ են առաջանալու, մասնավորապես ղեկավարության հետ: Ամսվա կեսին դուք ամբողջությամբ կտրվեք ստեղծագործելուն և, միգուցե, ձեր զբաղմունքը վերածեք աշխատանքի:

Ձկներ. Սեպտեմբերին Ձկները զարմանալիորեն լցված են լինելու էներգիայով: Ձեր աշխատասիրությունը կապշեցնի շրջապատին: Դուք կհասցնեք գերակատարել նորման և աշխատավայրում, և տանը: Փորձեք ավելի ուշադիր հետևել ձեր առողջությանը:

Պատրաստեց Boomnews.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular