ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիություն ստացած և զինված ուժերում հաշվառված Դեն Բիլզերյանը օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցին մանրամասն անդրադարձել է բրիտանական Daily Mail-ը, որը գրում է՝ Բիլզերյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել ու հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում՝ ինչպես պահանջում է երկրի օրենքը:

Լրատվամիջոցը նշում է, որ Դենը Հայաստան է ժամանել եղբոր հետ: «Բիլզերյանը, ով ինստագրամում 24 մլն հետևորդ ունի, տոնել է քաղաքացիություն  ստանալու փաստը հայ զինվորների հետ «վարժանքներով»,- գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով Արցախի Հանրապետություն կատարած այցից լուսանկարներ: Բրիտանական լրատվամիջոցը հրապարակել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Դեն Բիլզերյանը կրակում խոշոր տրամաչափի զենքերից ու թռչում ռազմական ուղղաթիռով:

ՀՀ քաղաքացիություն ստանալու, խոշոր տրամաչափի զենքերից կրակելու փաստին անդրադարձել է նաև ժամանցային The Blast կայքը՝ նշելով. «Ինչպես երևում է, Բիլզերյանը շատ է սիրելու իր նոր հայրենիքը»:

Հայաստան այցին ու դրա մանրամասներին անդրադարձել են մի շարք այլ լրատվամիջոցներ ևս:

Ինքը՝ Դեն Բիլզերյանը, ժամեր առաջ սոցցանցերում հրապարակել է լուսանկար Արցախի Հանրապետությունից, որում նա կրակում է ականանետից՝ գրելով. «Առաջին օրը որպես Հայաստանի քաղաքացի»:

Դենը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ին: Օգոստոսի 29-ին նա Հայաստանից կմեկնի Թայլանդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular