ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում ամուսինը բռնացրել է կնոջը՝ սիրեկանի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է․

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Ռ.-ի գործի դատական քննությունը:
31-ամյա Արտակը սոցիալական հասարակական կազմակերպություններից մեկի խորհրդատու է:

Նախկինում դատված է. երկրորդ անգամ դատապարտվել է Ռուսաստանում, ազատություն է դուրս եկել 2014 թվականի փետրվարի 7-ին, դատվածությունը մարված չէ:

Արտակի խնամքին 3 անձ կա:

Նրան մեղադրանք է առաջադրված հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով: Տուժողը Արտակի փաստացի կնոջ սիրեկան էր…

Ըստ քրեական գործի տվյալների՝ Արտակը 2014 թվականի հոկտեմբերից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արարատի մարզի բնակչուհի Օ.-ի հետ, ապրել է նրա գյուղական տանը:

Մինչ այդ՝ 2013 թվականի մարտին Օ.-ն ծանոթացել էր Արմավիրի մարզի բնակիչ Հրանտի հետ, հետագայում նրա հետ սիրային կապի մեջ է մտել:

2014 թվականի հոկտեմբերին Օ.-ն խզել է կապը Հրանտի հետ ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Արտակ Ռ.-ի հետ:

2015 թվականի ապրիլի 15-ի առավոտյան Արտակը մեկնել է աշխատանքի՝ Օ.-ին թողնելով տանը: Ժամը 13-ն անց 20-ին Օ.-ն իր հեռախոսից զանգել է նախկին սիրեկանին՝ Հրանտին, նրան տեսնելու ցանկություն է հայտնել:

Ժամը 19-ի սահմաններում նախկին սիրեկանները հանդիպել են Էջմիածնում: Հրանտի հետ էին նաև երկու ընկերները: Չորսով գնացել են Էջմիածնի «Դավիթնոց» ռեստորան, մինչև ժամը 23-ը կերել-խմել են այնտեղ:

Այդ ընթացքում աշխատավայրում գտնվող ամուսինը՝ Արտակը, պարբերաբար զանգահարել է կնոջը՝ Օ.-ին, բայց վերջինիս հեռախոսը անջատված էր:
Արտակն անհանգստացել է կնոջ առողջական վիճակի համար: Նա ժամը 22-ի սահմաններում թույլտվություն է խնդրել իր աշխատավայրում և ընկերոջ մեքենայով շտապել է տուն:

Կնոջը, պարզ է, տանը չի գտել: Տան դարպասը բաց թողնելով՝ նա սկսել է ծանոթների շրջանում փնտրել կնոջը:
Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Հրանտն իր մեքենայով Օ.-ին ռեստորանից տուն է տարել: Օ.-ն, տեսնելով, որ տան դարպասը բաց է, անհանգստացել է, զանգել է ամուսնուն: Կինը խաբել է, թե մոր տուն էր գնացել, այնտեղ հոսանք չկար, չի կարողացել լիցքավորել հեռախոսը: Միաժամանակ Օ.-ն ասել է, թե տան դարպասը բաց է, հնարավոր է՝ գող է մտել տուն: Ամուսինը՝ Արտակը, հասկացել է, որ կինը ստում է, չի ասել, թե փնտրում է նրան, այլ ասել է, թե աշխատավայրում է:

Տուն մտնելով ու տեսնելով, որ տնից գողություն կատարված չէ, Օ.-ն այդ մասին հայտնել է ամուսնուն, հետո հեռախոսը փոխանցել է Հրանտին՝ իբր նա տաքսու վարորդն է՝ «Արմեն» անունով: Վերջինս էլ է հավաստիացրել, թե տանը ամեն բան կարգին է, գող չի մտել:
Այնուհետև Օ.-ն, տանը մնալով իր սիրեկան Հրանտի հետ, ամուսնական անկողնում նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Այդ ընթացքում՝ ապրիլի 16-ի կեսգիշերին Արտակը առանց զգուշացնելու գնացել է տուն: Դարպասի մոտ տեսել է կնոջ սիրեկանի մեքենան: Մտնելով բակ՝ տեսել է, որ տան մուտքի դուռը փակ է:

Արտակը պատուհանից տուն է մտել և ամուսնական մահճակալում տեսել է կնոջը՝ այլ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու պահին:
Արտակի ու ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Հրանտի միջև վիճաբանություն և կռիվ է սկսվել:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Ռ.-ն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում միակողմանի սուր ծայր ունեցող կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է Հրանտի որովայնի շրջանին, պատճառել է որովայնի խոռոչ թափանցող վնասվածք ու նրա առողջությանը հասցրել է ծանր վնաս:

Տղամարդկանց կռվի ժամանակ կինը՝ Օ.-ն, փախել է հարևանուհու տուն: Երբ Հրանտը վիրավորվել է, ու կռիվը դադարել է, Արտակը վիրավոր Հրանտին դուրս է բերել տանից: Հրանտը հեռացել է իր մեքենայով ու բուժօգնության է դիմել:

Դատարանում Արտակ Ռ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար: Նա հայտնել է, որ անսպասելի սենյակ մտնելով, լույսը վառելով ու տեսնելով, թե ինչ է կատարվում իրենց անկողնում, իր աչքերի առաջը սևացել է: Ինքը հարձակվել է տղամարդու վրա, հարվածներ է հասցրել:

Կռիվը շարունակել են հյուրասենյակում, որտեղ զայրացած վիճակում հեռուստացույցի մոտից ինչ-որ առարկա է վերցրել, տղամարդուն հարվածել, գցել է բազմոցին, ապա վերցրած առարկայով խփել է նրա որովայնի շրջանին: Այնուհետև միանգամից թուլացել ու նստել է բազմոցին: Քիչ անց այդ տղամարդուն ինքը դուրս է բերել տանից, նա մեքենայով հեռացել է…

Տուժող տղամարդը՝ Հրանտը, հայտնել է, որ խմած է եղել, շատ բան չի հիշում: Որպես տուժող՝ նա ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ առաջ չի քաշել: Խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ վարվել, քանի որ ամեն բան տեղի է ունեցել իր ոչ ճիշտ պահվածքի պատճառով:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Արտակ Ռ.-ն գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:
Արտակ Ռ.-ի վերաբերյալ դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ:

Ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Ռ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Արտակ Ռ.-ն կալանքի տակ կառնվի, երբ դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular