ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կարևորում է էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը և ընդունում նոր որոշում փոքր ՀԷԿ-երի գործունեության շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի և այդ  լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 34-րդ, 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը և հավասարակշռության ապահովմանը:

«Նախագծով սահմանվում է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Դրանք այն գետերն են, որոնցում կան Կարմիր գրքում ընդգրկված ձկներ, ինչպես նաև այն գետերը, որոնք ունեն ծանրաբեռնվածության մեծ ցուցանիշներ: Երկրորդ փոփոխությամբ սահմանափակվում են բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիները: Կարգավորվում են նաև այն հարցերը, երբ ՀԷԿ-երի կառուցման համար ծառահատման խնդիրներ են առաջանում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման իրավահարաբերությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված, արդյոք մնում են գետեր, որոնցում թույլատրվելու են ՀԷԿ-երի կառուցումներ: Նախարարը նշեց, որ նման գետեր մնում են: «Պարզաբանեմ, ըստ էության ՀԷԿ-երի կառուցման ծավալներն արդեն գերազանցել է թույլատրելիի սահմանը: Փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերել է մի վիճակի, որի պարագայում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ է առաջացել: Առավել նպատակային է, որ մեր հիմնական ուղղվածությունը լինի արևային էներգետիկայի վրա, այլ ոչ թե փոքր ՀԷԿ-երի լայնածավալ շինարարության»,- ասաց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ներկայացված նախագիծն ուղղված է հետագա իրավիճակի վատթարացումը կանխելուն:  «Պետք է հասկանալ, թե ինչպես ենք առկա խնդիրները լուծելու: Տեղանքներ կան, որ քայլում ես գետի երկայնքով և ստանում աղետի տպավորություն: Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչպես ենք երկարաժամկետ առումով պատկերացնում այս խնդիրների լուծումը, նաև պետք է գնահատել կենդանական աշխարհի վրա ազդեցության»,- ասաց Փաշինյանը:

Բնապահպանության նախարարը նշեց նաև, որ ձկնուղիների հետ կապված իրավիճակը ողբերգական է: «Շինությունները չեն համապատասխանում Հայաստանի ձկների համար անհրաժեշտ պայմաններին: Ձկները պետք է ձվադրումը կատարեն բարձր հատվածներում, սկզբունքորեն գետերի մեծ մասում ձկների պոպուլյացիան նվազել է, եթե ոչ ոչնչացել: Ունենք կարգավորումներ, որոնք պետք է ներկայացնենք ՀԷԿ-երին՝ խնդիրները կարգավորելու նպատակով»,- ասաց նախարարը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս քննարկումները, մոտեցումները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված մեկնաբանություն: «Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք, խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով, այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության դեմ վերաբաշխումներով: Պետ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական կատաստրոֆիկ իրավիճակ հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզը, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես հրապարակեցի փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաների մասին, այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է, և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքում, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասաց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular