ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շտապ. «Օրենքով գողերը» արյունահեղության են պատրաստվում. Հանցավոր աշխարհը բարկացել է

ՎԻԴԵՈ

Ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) նոր միտում է սահմանել մաֆիայի առաջնորդի աթոռի համար պայքարում։ Պոտենցիալ դաշնակիցներին նա հայտարարում է, որ նոր «թագավոր» ընդհանրապես պետք չէ, իսկ ինքն անձամբ բոլորին կվերաբերվի «եղբայրաբար»։ Սակայն Սալիֆովը նախ պետք է դատաստան տեսնի հակառակորդների հետ։ Այդ բանակցությունների մասնակիցների վերլուծությունից հետո հասկանալի է դառնում, որ առաջին հարվածները կհասցվեն «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի կլանին և նրան մոտ սուխումցի մաֆիոզներին, ովքեր հիմնավորվել են Թուրքիայում։

Վերջերս գաղութից ազատվելուց հետո Սալիֆովը հաստատվել է Թուրքիայում, որտեղ սկսել է ձևավորել սեփական կլանը։ Իրավիճակին ծանոթ գործակալության զրուցակցի խոսքով՝ Գուլին բանակցություններ է անցկացրել սուխումցի «օրենքով գողերի» հետ, ովքեր նախկինում եղել են Ռովշան Ջանիևի կլանի կազմի մեջ (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է 2016 թվակնի ամռանը), և նույնիսկ Ջանիևի նախկին թիկապահի հետ, ով հանդիսանում է «օրենքով գող» Խաջիբաբա Թալիբխանլին (Խաջի Բեյլագանսկի)։ Ստեղծվել է զգացողություն, որ ո՛չ սուխումցիներին, ո՛չ Խաջիին առանձնապես չի անհանգստացրել այն, որ հենց Գուլին է համարվում Ջանիևի մահվան գործում ներդրում ունեցած «օրենքով գողերից» մեկը։

Սակայն, ինչպես ասում են «Փողից հոտ չի գալիս», իսկ Սալիֆովը, ըստ տեսաբանների, ամենահարուստ «օրենքով գողերից» մեկն է։ Ըստ շշուկների՝ Խաջին նույնիսկ անձնական զրույցներում հավատարմության երդում էր տվել։

Թվում էր՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Գուլին այնուհետև պետք է աջակցություն գտներ ի դեմս «գողական գիլդիայի» հնաբնակներից մեկի։ «Ավագ ընկերների» գլխավոր հավակնորդների թվում էր Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին)՝ սուխումցի «օրենքով գողերի» առաջնորդը։

Սակայն նոյեմբերի սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալեց տեղի կազմակերպված հանցավոր խմբավորման մոտ 10 անդամի, ներառյալ Ռովշանի եղբորը՝ Նամիկ Ջանիևին և Խաջիին։ Նրանց ձերբակալել են այն պահին, երբ նրանք զենքով պատրաստվել են ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին, ներառյալ Սալիֆովին։ Ավելին՝ մարդասպաների ձեռքին եղել է շենքի մանրամասն պլանը, որը կարող էր կազմել միայն առանձատանը հաճախ լինող մարդը։

Գուլին ակնթարթորեն մահվան դատավճիռ է կայացրել դավաճան Խաջիի նկատմամբ։ Կասկածի տակ է հայտնվել նաև սուխումական կլանը՝ Մերաբի հետ միասին։ Սալիֆովի թիմում կարծում են, որ Ջանգվելաձեն կարող էր առնվազն տեղյակ լինել պատաստվող հարձակման մասին։

Այդ միջադեպից հետո Գուլին կտրուկ փոխել է պոտենցիալ դաշնակիցների որոնման վեկտորները։ Այժմ նրանց թվում գերակշռում են «սուխումցիների» ոխերիմ թշնամիները։ Մասնավորապես, վերջին շրջանում Սալիֆովին կարելի է հաճախ տեսնել Մերաբ Պիպիայի ընկերակցությամբ։ 2012 թվականին սուխումցիները ծեծել էին Մերաբին փոքր երեխայի աչքի առաջ այն բանի համար, որ նա չի ճանաչել «օրենքով գող» Ջանգվելաձեին։ Այդ ժամանակվանից Պիպիան կազմում է վրեժխնդրության պլաններ և՛ իրեն վիրավորանք հասցնողների, և՛ նրանց ղեկավարի նկատմամբ։ Գուլիի հետ են նաև «օրենքով գողեր» Ալեքսանդր Քուշներովը (Քուշներ) և Ռաշադ Իսմայիլովը (Ռաշադ Գյանջինսկի)՝ Մերաբի վաղեմի թշնամիները։

Նրանց թվում, ում հետ հանդիպում է Գուլին, հայտնվել է միանգամայն անսպասելի մաֆիոզ՝ Սերգեյ Չեբանը (Չինացի)։ Նա ժամանակին թագադրվել էր «օրենքով գող» Գելա Կարդավայի կողմից, ով վերջին տարիներին լուրջ դժվարություններ ունի։ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) և այլ ազդեցիկ գանգստերների որոշմամբ՝ Գելայի գողական լիազորությունները դադարեցվել են։ Կարգավիճակը վերադարձնելու նրա բոլոր փորձերը դեռևս ավարտվում են ձախողմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Rosbalt-ը, վերջերս կրկին լիարժեք «օրենքով գող» դառնալու ցանկությունից Գելան նույնիսկ կապի էր դուրս եկել Էդուարդ Ասատրյանի հետ (Էդիկ Օսետրինա), որը ձևավորում է հզոր կլան Մոսկվայում և հայտարարում «թիմ 1 օրենքով գողի» աթոռի համար իր հավակնություննեերի մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ ժամանակին Գելան մասնակցել էր Ասատրյանի ծեծին։

Սակայն Գելան, կարծես թե, փնտրում է իր դիրքերի վերականգնման այլ տարբերակներ՝ Օսետրինայի հետ մերձեցումից բացի։ Լոտու Գուլին այդ պլանում իդեալական տարբերակ է։ Բացառված չէ, որ Չինացու օրինակով Թուրքիա կուղևորի նաև Կարդավան։

Իր բանակցություններում Գուլին օգտագործում է միանգամայն ոչ ստանդարտ մոտեցում։ Նա զրուցակիցներին ասում է, որ գողերին ոչ մի նոր «թագավոր» պետք չէ, և ինքն անձամբ մտադիր է մյուս «օրենքով գողերի» հետ շփվել հավասար՝ «ինչպես եղբայրների հետ»։

Սակայն սուխումցիների կլանի վրա Սալիֆովի նման խաղաղասեր վերաբերմունքը չի տարածվում։ Դրա ներկայացուցիչները ջանում են հիմա գրեթե չերևալ մարդաշատ վայրերում։ Իսկ քրեական աշխարհում սպասում են Թուրքիայում մեծ արյունահեղության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular