ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա աղջիկը ողջ կյանքն ապրել է պլաստմասե տարայի մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նիգերիայի Կանա քաղաքի բնակչուհի 19-ամյա Ռամա Խառունան տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։ Նրա մարմինը չի աճում։ Չափսերով նա հավասար է 6-ամսական երեխային, իսկ չզարգացած վերջույթները չեն գործում։ Սակայն այս սարսափելի հիվանդությունը չի ազդել աղջկա բնավորության վրա։ Նա ուրախ և կենսախինդ աղջիկ է, ով երազում է երջանիկ ապագայի մասին։

Ինչպես ցանկացած դեռահաս, Ռաման սիրում է ուրախանալ և երազում է, որ մի օր կբացի սեփական խանութը։ Դրան չի խանգարում այն, որ նա չունի ոտքեր և ձեռքեր, մարմնում ունի մշտական ցավեր և ժամանակի մեծ մասը անցկացնում է պլաստմասսայե տարայում, քանի որ նույնիսկ սովորական հաշմանդամի սայլակը հարմար չէ նրա համար։

Ռամայի մայրը պատմում է, որ մինչև 6 ամսեկանը նա նորմալ երեխա էր և արդեն կարողանում էր նստել։ Սակայն հետագայում աղջկա զարգացումը կանգնեց։ Ամեն ինչ սկսվեց տենդի նոպաներից, իսկ հետո որովայնի շրջանում սուր ցավերից։ Այդ ժամանակից ի վեր ցավերը տաջում են նրան, իսկ մարմինը չի աճում։

Ռամայի ընտանիքը ամեն ինչ անում է, որ թեթևացնի նրա կյանքը։ Ինչ-որ մեկը միշտ մնում է նրա կողքին։ «Նրանք ինձ շատ են օգնում, ամեն ինչ անում են, որպեսզի ես ոչ մի բանի կարիք չունենամ», ասում է աղջիկը։ Նրա հետ հատկապես մտերիմ է իր կրտսեր 10-ամյա եղբայրը, ով շատ է սիրում իր քրոջը և իր ժամանակի մեծ մասը անցկացնում է նրա հետ։

Ռամայի ընտանիքը ամեն ինչ արել է նրան բուժելու համար։ Նրա հայրը վաճառել է իր ողջ ունեցվածքը, բայց ապարդյուն։ Նիգերիայի բժիշկները փակուղու մեջ են։ Նրանք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է կատարվել աղջկա հետ։ Որոշ տեղի բժիշկներ անգամ աղջկա ծնողներին ասել են, որ նրան այդպես է դարձրել ջինի անեծքը։

Ռամայի մասին գրել են տեղի թերթում, որից հետք աղջիկը գրավել է մի շարք բարեգործների ուշադրությունը, որոնք նրան օգնում են։ Ամենամեծ նվերը եղել է հաշմանդամի սայլակը, որը շատ է փոխել աղջկա կյանքը։

Չնայած այդ ամենին՝ Ռաման հավատում է իր երջանիկ ապագային։ «Ես շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվում է և երազում եմ մի օր բացել իմ սննդամթերքի խանութը, որտեղ կլինի այն ամենը, ինչ պետք է մարդկանց։ Դա այն ամենն է, ինչ ես ուզում եմ կյանքից», ասում է Ռաման։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular