ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 284 միլիոն դրամի վնաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. հուլիսի ընթացքում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 95 իրավախախտման  դեպքով  հաշվարկվել է 160.001.788 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 48 դեպքով նշանակվել է 3.900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 124.200.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 32 դեպք, հաշվարկվել է 156.501.140  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

  1. «Հայանտառ» ՊՈԱԿ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 44 ծառի կոճղ, հաշվարկվել է 755.750  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
  2. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 231 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 34.671.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
  3. «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է 1301 հատ ապօրինի հատված ծառի կոճղ, հաշվարկվել է 88.773.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 51 դեպք, հաշվարկվել է 2.275.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 2.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 1 դեպք, հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

 

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

 

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 250.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել  է  1.156.708 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Էկոփորձաքննություն

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.000 ՀՀ դրամի չափով։

     

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի  4  որոշում՝  250.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.808.659 ՀՀ դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular