ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օր օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ. Դավիթ Սանասարյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը բուժման եւ հետազոտության փուլում է, օր-օրի իրեն լավ է զգում: Այս մասին կալանավայրից հայտարարություն է տարածել Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ դեռ սուր գլխացավեր ունի, որոնք կարծում է՝ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների եւ նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով են:

«Նախ ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ անկոտրում եք եւ հանուն Հայաստանի Հանրապետության ձեր պայքարը երբեք չեք դադարեցնի։

Մեր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի են հիմնավորում այն հանգամանքը, որ Հայաստանն արագ փոփոխությունների կարիք ունի, եւ մենք դրան հասնելու ենք միասնական եւ տեւական պայքարի շնորհիվ։

Թեկուզ զրկված եմ ազատությունից, բայց հիմա առավել, քան երբեք հասկանում եմ ազատության արժեքը, որն ինձ տալիս է նպատակասլացություն, ամրություն, կամք, սեր եւ հավատ, եւ վաղ թե ուշ միասին կերտելու ենք ազատ, անկախ եւ իր զավակներին հետ կանչող Հայաստան։

Թեեւ քաղբանտարկյալ ընկերներիցս լուր չունեմ, բայց վստահ եմ, որ իրենք էլ ամուր են ու վճռական։

Սիրելի՛ ընկերներ, փաստաբաններս տեղեկացրել են, որ մտահոգված եք առողջական վիճակովս, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ բուժման եւ հետազոտության փուլում եմ եւ օր-օրի ինձ լավ եմ զգում, չնայած դեռ սուր գլխացավեր ունեմ, որոնք կարծում եմ հուլիսի 18-ին կարմիր բերետավորների կողմից խոշտանգումների եւ նրանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքն են։

Ցանկանում եմ տեղեկացնել նաեւ մեկ հաճելի անակնկալի մասին, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի կողմից արժանանում եմ բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունքի։ Հուսով եմ, որ նույն վերաբերմունքին արժանանում են նաեւ մյուս ընկերներս եւ ընդհանրապես կալանավորված անձիք։ Տեղեկացնեմ նաեւ, որ խցակիցներս կարգին մարդիկ են, եւ այս հանգամանքի շնորհիվ ավելի թեթեւ եմ տանում ապօրինի ազատազրկումս։

Վերջին տարիներին քիչ ժամանակ եմ ունեցել կարդալու, կրթվելու, շախմատ խաղալու եւ ընդհանրապես մտորելու համար, եւ հիմա այդ բացը լրացնում եմ կալանավայրում։ Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ եւ ազատվելու եմ առավել պատրաստված, հետագա պայքարներում փորձելու եմ առավել արդյունավետ մասնակցություն ունենալ։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին չընկճվեցին, ովքեր նախատեսեցին «Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը եւ օրուգիշեր անում են ամեն քայլ, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին կանգնած են ընտանիքիս անդամների կողքին։

Լավ եղեք, պինդ եղեք, կհանդիպենք շուտով»,- գրել է Դավիթ Սանասարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular