ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գ.Ծառուկյանը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և առաջխաղացման կարևորագույն քայլը կատարեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շաբաթներ առաջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի և կրիպտոարժույթի ոլորտում աշխարահրչակ ավստրիական «Omnia Tech» ընկերության համատեղ ջանքերով Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերման ստեղծելու նախաձեռնությունը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի ամենատարբեր հեղինակավոր ներկայացուցիչների մոտ:

Նրանցից մեկն էլ ԱՄՆ-ում գործնեություն ծավալող հարավ-կորեացի խոշոր գործարար, «Գենեսի Քո» ընկերության գործադիր տնօրեն՝ Դենիել Քոն է: Նա պատրաստվում է առաջիկայում ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետների և ձեռներեցների հետ տեղափոխվել Հայաստան և կատարել խոշոր ներդրումներ, միանալով մեր երկրում ֆինանսական տեխնոլոգիաների քաղաք ստեղծելու խոշորամասշտաբ նախաձեռնությանը:

Իր մոտիվացիան Դենիելը բացատրեց Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած իր մեծ հարգանքով, վստահությամբ, հավատարմությամբ և նրանց միջև առկա հիասքանչ հարաբերություններով: Բացի այդ գործարարը հավելեց, որ շատ շնորհակալ է Գագիկ Ծառուկյանից իր առատաձեռնության, իր գործընկերների հանդեպ ցուցաբերած ուշադրության և ամեն հարցում նրանց կողքին լինելու համար: «Վստահ եմ, որ պարոն Ծառուկյանի հետ իրականացրած յուրաքանչյուր ծրագիրը լինելու է լավագույնը», - Ասաց հարավ-կորեացի բիզնեսմենը:

Մոտ 2 ամիս հետո ավելի քան 2000 հոգուց բախկացած «Blockchain» ոլորտի արտասահմանյան առաջատար մասնագետների և գործարարների խումբը կտեղափոխվի Հայաստան: Նրանք Գագիկ Ծառուկյանի առաջարկով կբնակվեն Նորքի բարձրավանդակում կառուցված բազմաբնակարան համալիրում: Դենիել Քոի համոզմամբ այս տեղը դառնալու է ձեռներեցության և ինովացյոն տեխնոլոգյաների գլոբալ քաղաք, որտեղ ապրելու և աշխատելու են աշխարհի առաջատար մասնագետները: Քոն նաև ասաց, որ սիրում է Հայաստանը, չնայած ունի գրասենյակներ գրեթե բոլոր աշխարհամասերում և նույնիսկ Սիլիկոնյան հովիտում քանզի կարծում է, որ մենք ունենք ծրագրային ապահովման անհավանական մասնագետներ: 
Արտասահմանյան հյուրերին Գագիկ Ծառուկյանը դիմավորեց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ կառուցվող մայնինգ ֆերմայում, որտեղ տեղակայվելու են իրենց գրասենյակները: Նա նախ հետաքրքրվեց, թե երբ է ներկայացվելու ներդրումային նախագծի վերջնական տարբերակը, ապա վերահաստատեց, որ պատասխանատու է արտասահմանցի գորցընկեների յուրաքանչուր ներդրման համար:

Վստահաբար կարելի է ասել, որ Ծառուկյանի այս նախաձեռնության շնորհիվ բազմաթիվ աշխատատեղերի հետ մեկտեղ Հայաստանի առաջ կբացվեն նոր հորիզոններ, որոնք թույլ կտան ոչ միայն զուգահեռ քայլել համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտի գիգանտների հետ, այլև մրցակցային պայմաններ թելադրել դրանցից յուրաքանչյուրին: Գործի առյուծի բաժինն արված է, մնացածը ժամանակի հարց է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular